Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈԲ 18:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Նրան բռնությամբ պիտի պոկեն վրանից, որտեղ ապահով ապրում էր, և նրան պիտի քշեն զարհուրանքի թագավորի մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 առողջությունը դուրս է քշվելու նրա հարկից։ Տագնապով նրան է հասնելու արքունի պատուհասը։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 18:14
16 Խաչաձեւ Հղումներ  

Բայց ամբարիշտների աչքերը պիտի նվաղեն, և նրանք ապաստան չեն ունենա. նրանց հույսը հոգեվարքի մեջ պիտի լինի»։


Նրա ականջներում սարսափների ձայն կա. խաղաղ ժամանակ ավերիչը նրա վրա է գալիս։


Նրա վրանում լույսը պիտի խավարի, և նրա ճրագը նրա վրա պիտի հանգչի։


Աղեղը պիտի քաշի, և նետը նրա մարմնի միջով պիտի դուրս գա, փայլուն տեգը՝ նրա լյարդի միջով։ Պիտի գնա նա, ու նրա վրա արհավիրք պիտի գա։


Որովհետև նրանց բոլորի համար առավոտը մահվան ստվեր է, քանի որ նրանք մահվան ստվերի սոսկումները ճանաչում են։


Նա իր տունը ցեցի ոստայնի պես է շինում և այն խրճիթի նման, որ այգու պահապանն է շինում։


Նա արհամարհանքով է նայում բոլոր հպարտացածներին. նա հպարտության բոլոր որդիների թագավորն է»։


Որովհետև նրա հույսը կկտրվի, իսկ նրա վստահությունը սարդի ոստայն է։


Քեզ ատողներն ամոթով կծածկվեն, և ամբարիշտների վրանը կանհետանա»։


Ամբարիշտը պիտի տեսնի և բարկանա, պիտի կրճտացնի իր ատամները և հալվի. պիտի կորչի ամբարիշտների ցանկությունը։


Սիրտս դողաց իմ մեջ, և մահվան սարսափներն ընկան ինձ վրա։


Արդարների ակնկալությունն ուրախություն է, իսկ անիրավների հույսը կկորչի։


Անիրավն իր չարության համար կկործանվի, բայց արդարն իր մահվան ժամանակ ապաստան կունենա։


և ազատի նրանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում գերված են մահվան ահից,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ