12 Այդ մարդիկ գիշերը ցերեկվա են փոխում, խավարի դիմաց ասում են՝ լույսը մոտ է։
12 Գիշերը ցերեկվա տեղ դրեցին նրանք. լույսը մերժվեց մութի երեսից։
Օրերս անցել են. իմ մտադրությունները, իմ սրտի խորհուրդները խափանվել են։
Իմ հուսացած միակ տունը գերեզմանն է. իմ անկողինը խավարի մեջ պիտի գցեմ։
Վա՜յ նրանց, որոնք չարին ասում են բարի և բարուն՝ չար, որոնք խավարը լույսի տեղ են դնում և լույսը՝ խավարի, որոնք դառը դնում են քաղցրի տեղ և քաղցրը՝ դառի։
Քո սրտի ահուդողից և քո աչքերի տեսած բաներից առավոտյան կասես. “Երանի՜ թե երեկո լիներ”, իսկ երեկոյան կասես. “Երանի՜ թե առավոտ լիներ”։