7 Բայց հիմա Աստված ինձ հոգնեցրել է. նա իմ ամբողջ ընտանիքն ամայի է արել։
7 Արդ, դարձրել է ինձ ջարդված, փտած ու ընդարմացած։
Այնպես էլ իմ բաժինն ունայնության ամիսներ եղան, ու ինձ համար թշվառության գիշերներ որոշվեցին։
Ուստի ես էլ քեզ հարվածելով հյուծելու եմ և ավերակ եմ դարձնելու քո մեղքերի պատճառով։
Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները։
«Հոգիս կյանքիցս զզվել է. իմ գանգատն ազատ պիտի արտահայտեմ, հոգուս դառնությամբ պիտի խոսեմ։
Ես իմ կյանքից զզվել եմ, հավիտյան չեմ ապրելու. հեռացե՛ք ինձանից, որովհետև օրերս ունայնություն են։
Այնտեղ ամբարիշտները չարանալուց դադարում են, և ուժից ընկածներն են այնտեղ հանգչում.
Ինձ ծաղրողներն իմ բարեկամներն են. իմ աչքն առ Աստված արտասվում է։
Իմ եղբայրներին ինձնից հեռացրել է. իմ ծանոթներն էլ ինձնից օտարացել են։
Չէ՞ որ իմ մեջ զորություն չկա ինձ օգնելու, և հաջողությունն ինձանից հեռացել է։