Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 13:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Ձեր հիշատակելի խոսքերը մոխրի առակներ են, ձեր պատնեշները՝ ցեխից պատնեշներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Պերճանքը ձեր մոխրի պես կլինի, մարմինը՝ կավի։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 13:12
16 Խաչաձեւ Հղումներ  

Գիտենք, որ եթե մեր երկրային տունը վրանի պես ավերվի, Աստծուց ստեղծված մի բնակավայր ունենք՝ անձեռագործ հավիտենական մի տուն երկնքում։


Նրանք մեռած են. չեն կենդանանալու, ուրվականները չեն կանգնելու. դու նրանց այնպե՜ս ես պատժել ու բնաջնջել, ոչինչ ես արել նրանց ամբողջ հիշատակը։


Արդարների հիշատակն օրհնություն կլինի, իսկ անիրավների անունը կփտի։


Թող միշտ լինի Տիրոջ առջև, և նա երկրից ջնջի նրա հիշատակը.


Բայց դու, Տե՛ր, հավիտյան կաս, և քո հիշատակը՝ սերնդից մինչև սերունդ։


Տիրոջ երեսը չարագործների դեմ է՝ նրանց հիշատակը երկրից ջնջելու համար։


Նրա հիշատակը երկրից պիտի կորչի, և անունը հրապարակների վրա չպիտի լինի։


Ո՞ւր մնացին նրանք, որոնք կավե տներում են բնակվում, որոնց հիմքերը փոշու մեջ են, և որոնք ցեցի նման ճզմվում են։


Տերն ասաց Մովսեսին. «Սա գրի՛ առ գրքում որպես հիշատակ և հայտնի՛ր Հեսուին, որ ես ջնջելու եմ Ամաղեկի հիշատակը երկնքի տակ»։


Աբրահամը պատասխանեց՝ ասելով. «Ահա հիմա սկսեցի խոսել Տիրոջ հետ. ես, որ հող եմ ու մոխիր։


Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ։


Մի՞թե նրա վեհությունը ձեզ չի զարհուրեցնելու, և նրա երկյուղը ձեզ վրա չի ընկնելու։


Ինձ մոտ լո՛ւռ մնացեք, որ ես խոսեմ, և ինչ որ լինի, ինձ վրա՛ թող գա։


Հոբը շարունակեց իր խոսքն առաջ տանել ու ասաց.


Հոբը շարունակեց իր խոսքն ու ասաց.


Ինձ փուչ բանով ինչպե՞ս եք մխիթարում, մինչ ձեր պատասխաններում ստություն է մնում»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ