Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 11:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 «Մի՞թե շատ խոսքերին պատասխան չի լինի, կամ շատախոս մարդը պիտի արդա՞ր դուրս գա։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 «Ով շատ է խոսում, պարտավոր է նույն ձևով էլ լսել. կամ ով խոսի, կարո՞ղ է խոսելով արդարանալ։ Օրհնյալ է սակավակյաց կանանց ծնունդը։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 11:2
11 Խաչաձեւ Հղումներ  

Շատախոսության մեջ հանցանքը պակաս չի լինի, բայց ուշիմ է իր շրթունքները զսպողը։


«Այդ խոսքերին ե՞րբ եք վերջ տալու։ Հասկացե՛ք, ու դրանից հետո խոսենք։


Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.


Էպիկուրյան ու ստոյիկյան փիլիսոփաներից ոմանք վիճաբանում էին նրա հետ, իսկ ոմանք ասում էին. «Այս դատարկախոսն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ՝ «Երևում է՝ ինչ-որ օտար աստվածների քարոզիչ է», որովհետև Հիսուսին և հարությունն էր քարոզում։


Չարախոս մարդը չպիտի հաստատվի երկրի վրա. չարիքը պիտի որսա բռնակալ մարդուն, մինչև որ կործանվի։


Դատարկ խոսքերը մի՞թե վերջ ունեն, կամ քեզ ի՞նչն է դրդում, որ պատասխանես։


«Մինչև ե՞րբ պիտի այդպես խոսես, մինչ քո խոսքերը մեծ քամի են։


Այն ժամանակ Սոփար Նաամացին պատասխանեց.


«Մի իմաստուն մի՞թե օդանման մտքերով կպատասխանի և իր փորն արևելյան քամով կլցնի,


Ինչպես որ երազը բազում մտազբաղությունից է գալիս, այնպես էլ անմիտի ձայնը՝ բազում բառերից։


Երբ որ Աստծու տունը գնաս, զգո՛ւյշ եղիր, թե ինչ ես անում, և մոտեցի՛ր ավելին լսելու համար, ոչ թե անմիտների պես զոհը մատուցիր, որովհետև նրանք չգիտեն, որ չարություն են անում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ