Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 11:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Դու ապահով կլինես, որովհետև հույս կա։ Դու կպահպանվես ու ապահովության մեջ կհանգստանաս։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 ու վստահ կլինես, որ հույս ունես. հոգսերի ու վարանումների միջից խաղաղությունը կերևա քեզ։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 11:18
14 Խաչաձեւ Հղումներ  

Ես խաղաղությամբ պիտի պառկեմ ու քնեմ, որովհետև դու ես միայն, ո՜վ Տեր, ապահովությամբ բնակեցնում ինձ։


Ես պառկեցի ու քնեցի. զարթնեցի, որովհետև Տերը պահպանում է ինձ։


Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։


Աստված կամեցավ ցույց տալ նրանց, թե ի՛նչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը հեթանոսների մեջ, որ է Քրիստոսը ձեր մեջ, այն փառքի հույսը,


Անիրավն իր չարության համար կկործանվի, բայց արդարն իր մահվան ժամանակ ապաստան կունենա։


Օրերս մաքոքից արագ են վազում և առանց հույսի վերջանում են։


Իմ ուժն ի՞նչ է, որ դիմանամ, և իմ վերջն ի՞նչ է, որ համբերատար լինեմ։


Կյանքը կեսօրից էլ պայծառ կկանգնի, եթե խավարի էլ, առավոտվա պես կլինի։


Կպառկես, ու վախեցնող չի լինի։ Շատերը քո հաճությունը կխնդրեն։


Զուր է ձեզ համար կանուխ վեր կենալը, ուշ հանգստանալը. դուք հացը ցավով եք ուտում. ինչո՞ւ. որովհետև նա իր սիրելիին է քունը տալիս։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ