Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈԲ 1:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Մի օր Հոբի որդիներն ու աղջիկներն իրենց անդրանիկ եղբոր տանն ուտում էին ու գինի խմում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Եվ մի օր, երբ Հոբի տղաներն ու դուստրերը իրենց ավագ եղբոր տանը ուտում ու գինի էին խմում,

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 1:13
8 Խաչաձեւ Հղումներ  

Տերը սատանային ասաց. «Ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքին թող լինի, միայն թե ձեռքդ նրա վրա չերկարես»։ Եվ սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց։


Հոբի մոտ մի պատգամաբեր եկավ ու ասաց. «Երբ եզները հերկում էին, ու մատակ էշերը նրանց կողքին արածում էին,


Նրա որդիները գնում տանը խնջույք էին անում. ամեն մեկը՝ իր օրը։ Մարդ էին ուղարկում, իրենց երեք քույրերին հրավիրում, որ իրենց հետ ուտեին և խմեին։


Մի՛ պարծենա վաղվա օրով, որովհետև չգիտես, թե օրն ինչ կծնի։


Քանի որ մարդը չգիտի իր ժամանակը. ինչպես որ ձկներն են բռնվում չար ուռկանով, ինչպես որ թռչուններն են բռնվում ծուղակի մեջ, նրանց նման էլ մարդկանց որդիներն են բռնվում որոգայթի մեջ մի չար ժամանակում, որը հանկարծ նրանց վրա է գալիս։


Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ, հարբեցողությամբ և այս կյանքի հոգսերով, ու այդ օրը հանկարծակի ձեզ վրա հասնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ