ՀԵՍՈՒ 6:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ13 Յոթ հոբելյանական փողերը կրող յոթ քահանաները գնում էին Տիրոջ տապանակի առջևից՝ հնչեցնելով փողերը։ Զինյալ մարդիկ գնում էին նրանց առջևից, իսկ վերջապահներն էլ՝ Տիրոջ տապանակի ետևից, և քահանաները հնչեցնում էին փողերը։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ13 յոթ քահանաները վերցրին յոթ նվիրական փողերը և ընթացան Տիրոջ առջևից։ Քահանաները հնչեցրին փողերն ու մնացյալ ամբողջ բազմության հետ վերադարձան բանակատեղի. ապա Տիրոջ Ուխտի տապանակի հետևից անցան մարտիկներն ու մնացած ամբոխը. գնում և հնչեցնում էին եղջերափողերը։ Տես գլուխը |