Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 23:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Նայե՛ք, ես ձեզ համար վիճակով բաժանեցի այս մնացած ազգերը ձեր միջև որպես ժառանգություն, ըստ ձեր ցեղերի, այն բոլոր ազգերը, որոնց ես ջարդեցի Հորդանան գետից մինչև Մեծ ծովը՝ դեպի արևմուտք։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Արդ, տեսե՛ք, որպես ժառանգություն ըստ ձեր ցեղերի ձեզ թողեցի այս մնացած ազգերին, բոլոր ազգերին, որոնց ջարդեցի Հորդանան գետից մինչև Մեծ ծովը, դեպի արևմուտք։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 23:4
9 Խաչաձեւ Հղումներ  

Հեսուն Սելովում Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց և այնտեղ երկիրը բաժանեց Իսրայելի որդիների միջև՝ ըստ իրենց բաժինների։


Մնացած երկիրն այս է. փղշտացիների բոլոր սահմանները և ամբողջ Գեսուրը.


Նրանց կամաց-կամաց պիտի քշեմ քո առջևից, մինչև որ դու բազմանաս և ժառանգես երկիրը։


Երբ քո Տեր Աստվածը կոտորի քո առջևից այն ազգերին, որոնց մոտ դու գնում ես նրանց տիրելու համար, և երբ տիրես նրանց ու բնակվես նրանց երկրում,


ես էլ այսուհետև նրանց առաջից չեմ հալածելու ոչ մեկին այն ազգերից, որոնց Հեսուն թողեց մեռնելիս,


Ազգեր վռնդեց նրանց առջևից և հողեր բաժանեց նրանց իբրև ժառանգություն. և Իսրայելի ցեղերին բնակեցրեց նրանց բնակարաններում։


Ասելով. «Քեզ պիտի տամ Քանանի երկիրը, որ ձեզ համար ժառանգության երկիր լինի»։


Ես բնաջնջել եմ ազգերին, ամայացրել եմ նրա աշտարակները, ավերել եմ նրանց փողոցները, որ անցնող չլինի, ավերակ են դարձել նրանց քաղաքները՝ անմարդ, որ բնակիչ չլինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ