ՀԵՍՈՒ 22:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ25 Տերն ինքը մեր և ձեր միջև սահման դրեց Հորդանան գետը, ո՛վ Ռուբենի և Գադի որդիներ. դուք Տիրոջից բաժին չունեք”։ Եվ այսպիսով ձեր որդիները պատճառ կդառնան, որ մեր որդիները դադարեն Տիրոջից վախենալուց։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ25 Ռուբենի՛ որդիներ և Գադի՛ որդիներ, Տերը մեր և ձեր միջև Հորդանան գետը սահման դրեց, և դուք Տիրոջից բաժին չունեք”։ Եվ ձեր որդիները մեր որդիներին հեռացնեն Տիրոջը պաշտելուց։ Տես գլուխը |
Հիմա իմ տեր թագավորը թող լսի իր ծառայի խոսքերը. եթե Տերն է քեզ ոտքի հանել իմ դեմ, թող նա մի զոհ ընդունի, իսկ եթե մարդկանց որդիներն են դրդել, թող նրանք անիծյալ լինեն Տիրոջ առջև, որովհետև նրանք ինձ այսօր դուրս են արել, որպեսզի ես բաժին չունենամ Տիրոջ ժառանգությունից, և ինձ ասացին. “Գնա՛, ծառայի՛ր օտար աստվածների”։