Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 20:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Սրանք են Իսրայելի բոլոր որդիների և նրանց մեջ բնակվող օտարականի համար որոշված քաղաքները, որպեսզի սխալմամբ մարդ սպանող ամեն ոք այնտեղ փախչի և չսպանվի արյան վրեժխնդիր եղողի ձեռքով, մինչև որ կանգնի ժողովրդի առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Սրանք են Իսրայելի բոլոր որդիների և եկած, նրանց մեջ բնակվածների համար որոշված ապաստան քաղաքները, ուր կարող է փախչել ամեն ոք, որ ակամա մարդ է սպանել, որպեսզի չսպանվի սպանվածի արյունակցի ձեռքով, մինչև որ ատյանում չկանգնի ժողովրդի առաջ։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 20:9
5 Խաչաձեւ Հղումներ  

Ձեր տալիք քաղաքներից վեցը ապաստարան-քաղաքներ թող լինեն ձեզ համար։


Այդ վեց քաղաքները իբրև ապաստան թող ծառայեն Իսրայելի որդիների, օտարականի և ձեր մեջ պանդխտացած մարդու համար, որպեսզի այնտեղ փախչի ամեն ոք, ով սխալմամբ մարդ կսպանի։


Նա թող փախչի այդ քաղաքներից մեկնումեկը, կանգնի քաղաքի դռանը և այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր իրավունքը, և նրանք, իրենց մոտ՝ քաղաքում ընդունելով նրան, տեղ թող տան նրան, որպեսզի բնակվի իրենց հետ։


Նա այդ քաղաքում թող բնակվի, մինչև որ դատաստանի համար ժողովրդի առաջ կանգնի, և մինչև որ այն օրերին եղող քահանայապետը վախճանվի։ Այն ժամանակ սպանողը թող վերադառնա իր քաղաքն ու իր տունը, այսինքն՝ այն քաղաքը, որտեղից նա փախել էր”»։


Իսկ Երիքովի դիմաց, Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, Ռուբենի ցեղից որոշեցին անապատի դաշտում գտնվող Բոսորը, Գադի ցեղից՝ Ռամոթը Գաղաադում և Մանասեի ցեղից՝ Գողանը Բասանում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ