Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 20:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Իսկ Երիքովի դիմաց, Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, Ռուբենի ցեղից որոշեցին անապատի դաշտում գտնվող Բոսորը, Գադի ցեղից՝ Ռամոթը Գաղաադում և Մանասեի ցեղից՝ Գողանը Բասանում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Հորդանան գետի այն կողմում, Երիքովից արևելք Ռուբենի ցեղից առանձնացրին Բոսորը, որ անապատում մի հարթավայր էր, Գադի ցեղից՝ Ռամովթը Գաղաադում, Մանասեի ցեղից՝ Գովղանը Բասանում։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 20:8
12 Խաչաձեւ Հղումներ  

Հորդանան գետի այն կողմում՝ Երիքովի մոտ, Հորդանան գետից դեպի արևելք Ռուբենի ցեղից տվեցին անապատում գտնվող Բոսորը՝ իր ագարակներով, և Հասսան՝ իր ագարակներով,


Ռուբենի ցեղից՝ Բոսորն իր շրջակա ագարակներով, Հասսան իր շրջակա ագարակներով,


Գադի ցեղից Գաղաադում սպանողի համար ապաստանի քաղաք տվեցին Ռամոթն իր շրջակա ագարակներով. նաև Մանայիմն իր շրջակա ագարակներով,


Ղևտացիների ազգատոհմերից եղող Գերսոնի որդիներին Մանասեի կես ցեղից սպանողի համար Բասանում տվեցին ապաստանի քաղաք Գողանն իր ագարակներով. նաև Բեեստարան իր շրջակա ագարակներով. երկու քաղաք։


Գադի ցեղից՝ Գաղաադում գտնվող Ռամոթը՝ իր ագարակներով, Մանայիմը՝ իր ագարակներով,


Եվ Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին, որոնք մոտ չորս հարյուր հոգի էին, և ասաց նրանց. «Ռամովթ-Գաղաադի վրա գնա՞մ պատերազմելու, թե՞ չգնամ»։ Եվ նրանք ասացին. «Գնա՛, և Տերն այն թագավորի ձեռքը պիտի տա»։


Դրանք են՝ դաշտային երկրում՝ անապատի մեջ գտնվող Բոսոր քաղաքը Ռուբենի որդիների համար, Գաղաադում գտնվող Ռամոթ քաղաքը Գադի որդիների համար և Բասանում գտնվող Գողանը Մանասեի որդիների համար։


Դաշտային բոլոր քաղաքները, ամբողջ Գաղաադն ու ամբողջ Բասանը, մինչև Սելքա և Եդրայի, Բասանում գտնվող Օգի թագավորության քաղաքները։


Եվ որոշեցին Կադեսը Գալիլիայում՝ Նեփթաղիմի լեռնակողմում, Սյուքեմը՝ Եփրեմի լեռնակողմում և Կարիաթ-Արբան, այսինքն՝ Քեբրոնը՝ Հուդայի լեռնակողմում։


Սրանք են Իսրայելի բոլոր որդիների և նրանց մեջ բնակվող օտարականի համար որոշված քաղաքները, որպեսզի սխալմամբ մարդ սպանող ամեն ոք այնտեղ փախչի և չսպանվի արյան վրեժխնդիր եղողի ձեռքով, մինչև որ կանգնի ժողովրդի առաջ։


Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամովթ-Գաղաադ՝ ասորիների թագավոր Ազայելի դեմ պատերազմելու, և ասորիները վիրավորեցին Հովրամին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ