ՀԵՍՈՒ 2:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ10 որովհետև մենք լսեցինք, թե ինչպես Տերը Կարմիր ծովի ջրերը ցամաքեցրեց ձեր առաջ Եգիպտոսից ձեր դուրս եկած ժամանակ, և թե ինչ արեցիք դուք Հորդանան գետի այն կողմում ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհոնին և Օգին, որոնց բնաջնջեցիք։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ10 քանի որ մենք լսել ենք, թե Տերն ինչպե՛ս Կարմիր ծովն ցամաքեցրեց ձեր առաջ, երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից, և թե ինչ արեցիք դուք ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհովնին և Օվգին, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, որոնց սպանեցիք։ Տես գլուխը |
Ամորհացիների բոլոր թագավորները, որոնք Հորդանան գետի այս՝ արևմտյան կողմում էին, և քանանացիների բոլոր թագավորները, որոնք ծովեզերքի մոտ էին, երբ լսեցին, թե Տերը ցամաքեցրել է Հորդանան գետի ջրերը Իսրայելի որդիների առջև մինչև նրանց անցնելը, այդ ժամանակ նրանց սիրտը հալվեց, և նրանց մեջ հոգի չմնաց Իսրայելի որդիների առջև։