Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 15:47 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

47 Ասեդոթն իր գյուղաքաղաքներով և գյուղերով. Գազան իր գյուղաքաղաքներով և գյուղերով մինչև Եգիպտոսի հեղեղատն ու մեծ ծովը, որը սահմանն է։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

47 Գազան, նրա ավաններն ու ագարակները, մինչև Եգիպտոսի հեղեղատը և Մեծ ծովը, որը սահմանն է։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 15:47
17 Խաչաձեւ Հղումներ  

ապա անցնում է Ասեմոնից և դուրս գալիս Եգիպտոսի հեղեղատը. այս սահմանը հասնում է մինչև ծով։ Սա կլինի ձեր հարավային սահմանը։


Եվ Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վե՛ր կաց և կեսօրին մոտ գնա՛ Երուսաղեմից Գազա իջնող ճանապարհով։ Այն անապատ է»։


Որովհետև Գազան պիտի լքվի, Ասկաղոնը՝ ավերակ, Ազովտոսին կեսօրին աքսորելու են, և Ակկարոնը արմատախիլ պիտի արվի։


Կնտություն հասավ Գազայի վրա. Ասկաղոնը կործանվեց։ Ո՛վ հովտի մնացորդներ, դուք մինչև ե՞րբ ձեզ պիտի կտրատեք։


Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին փղշտացիների մասին՝ դեռ փարավոնը Գազան չզարկած։


Եգիպտոսի դիմացի Սիորից սկսած Ակկարոնի սահմանը հյուսիսում, որ քանանացիներինն է համարվում, փղշտացիների հինգ նախարարությունները, այսինքն՝ գազացիներինը, ազոտացիներինը, ասկաղոնացիներինը, գեթացիներինը և ակկարոնացիներինը, նաև ավացիների նախարարությունը։


Ես քո սահմանները պիտի հաստատեմ Կարմիր ծովից մինչև փղշտացիների ծովը և անապատից մինչև գետը, որովհետև քո ձեռքը պիտի հանձնեմ այդ երկրի բնակիչներին, և նրանց պիտի քշես քո առջևից։


Ակկարոնից մինչև ծովը՝ Ասեդոթի մոտ, բոլոր քաղաքներն իրենց գյուղերով.


Լեռնավայրի վրա՝ Սամիր, Հաթիր, Սոքով,


Ավացիները, որոնք բնակվում էին գյուղաքաղաքներում մինչև Գազա, կոտորվեցին Կափթորից դուրս եկած կափթորացիների կողմից և նրանց տեղում բնակվեցին)։


Իսրայելի որդիների երկրում ենակիմներ չմնացին, այլ մնացին միայն Գազայում, Գեթում և Ասեդոթում։


Բայց հիմա իմ Տեր Աստվածն ինձ հանգստություն է տվել բոլոր կողմերից. ո՛չ հակառակորդ կա և ո՛չ էլ ձախորդ պատահար։


Նա ջարդեց փղշտացիներին մինչև Գազա և նրա սահմանները՝ պահապանների աշտարակից մինչև պարսպապատ քաղաքը։


Նա դուրս ելավ ու պատերազմեց փղշտացիների դեմ, քանդեց Գեթի պարիսպը, Հաբնեի պարիսպը և Ազովտոսի ու փղշտացիների երկրում քաղաքներ կառուցեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ