Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 50:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Նրա հետ ելան կառքեր ու ձիավորներ, և կազմվեց մի շատ մեծ բազմություն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Նրա հետ գնացին նաև կառքերն ու հեծյալները և դարձան մի հսկա բանակ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 50:9
10 Խաչաձեւ Հղումներ  

Աստվածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին ու նրա վրա մեծ ողբ արեցին։


Փարավոնի կառքերին լծված մատակի եմ նմանեցնում քեզ, ո՛վ իմ սիրուհի։


հապա էլ ինչպե՞ս կարող ես կանգնել իմ տիրոջ փոքր ծառաներից մի կուսակալի դեմ, երբ դու կառքերի ու ձիերի համար ապավինում ես Եգիպտոսին։


Ջրերը վերադարձան և ծածկեցին փարավոնի կառքերը, ձիավորներին ու բոլոր զորքերին, որոնք ծովն էին մտել իսրայելացիների ետևից։ Նրանցից մեկն էլ չմնաց։


Եվ ես ահա պիտի կարծրացնեմ եգիպտացիների սիրտը, ու նրանք պիտի գնան սրանց ետևից. և ես պիտի փառավորվեմ փարավոնի, նրա բոլոր զորքերի, նրա կառքերի ու նրա ձիավորների առաջ։


Նա վերցրեց վեց հարյուր ընտիր կառքեր և Եգիպտոսի բոլոր կառքերը, և դրանց բոլորի վրա՝ զորականներ։


Հովսեփը պատրաստեց իր կառքը և ելավ գնաց Գեսեմ՝ դիմավորելու իր հորը՝ Իսրայելին։ Երբ որ հայրը երևաց, նրա վզովն ընկավ և երկար լաց եղավ՝ նրա վզին փարված։


Եվ իր երկրորդ կառքի մեջ նստեցրեց, և նրա առաջից գոչում էին. «Ծնկի՛ եկեք»։ Այսպես Եգիպտոսի ամբողջ երկրի վրա նշանակեց նրան։


նաև Հովսեփի ամբողջ ընտանիքը, նրա եղբայրները և նրա հոր ընտանիքը։ Գեսեմի երկրում թողեցին միայն իրենց երեխաներին, իրենց հոտերն ու արջառները։


Եկան Ատադի կալը, որ Հորդանանի մյուս կողմում է, և այնտեղ մեծ ու սաստիկ լացով ողբացին, և յոթ օր սուգ արեց իր հոր համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ