Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 49:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Եվ պատվիրեց նրանց և ասաց նրանց. «Ես պիտի միանամ իմ ժողովրդին. թաղե՛ք ինձ իմ հայրերի հետ այն քարայրում, որ քետացի Եփրոնի արտում է գտնվում.

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Ես գնում եմ միանալու իմ ժողովրդին։ Ինձ թաղե՛ք իմ նախնիների մոտ՝ այն քարայրում, որ քետացի Եփրոնի ագարակում է,

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 49:29
16 Խաչաձեւ Հղումներ  

Նրա որդիները նրան տարան Քանանի երկիրը և թաղեցին նրան Մամբրեի կաղնու դիմաց՝ Մաքփելայի արտի քարայրում, որ Աբրահամը գնել էր արտի հետ միասին քետացի Եփրոնից՝ որպես կալվածք գերեզմանի համար։


այլ թող իմ հայրերի հետ ննջեմ. ինձ Եգիպտոսից տա՛ր և թաղի՛ր նրանց գերեզմանում»։ Հովսեփն ասաց. «Քո ասածի պես կանեմ»։


Դու խաղաղությամբ կգնաս քո հայրերի մոտ և կթաղվես խոր ծերության մեջ։


երկնքում գրված անդրանիկների հանդեսին, բոլորի դատավոր Աստծուն ու արդարների կատարելության հասած հոգիներին,


Ինձ՝ քո ծառային, թող ետ դառնամ, գնամ մեռնեմ իմ քաղաքում՝ իմ հոր ու իմ մոր գերեզմանի մոտ։ Ահա քո Քամաամ ծառան. թող նա անցնի իմ տեր թագավորի հետ, և նրա՛ն արա այն, ինչ բարի է քո աչքին»։


Իսահակը ծերացած և օրերից հագեցած հոգին ավանդեց ու մեռավ և միացավ իր ժողովրդին։ Նրա որդիները՝ Եսավն ու Հակոբը, թաղեցին նրան։


Աբրահամը լսեց Եփրոնին. և Աբրահամը կշռեց արծաթն ու տվեց Եփրոնին, ինչպես նա ասել էր Քետի որդիների ներկայությամբ, այսինքն՝ չորս հարյուր սիկղ արծաթ՝ վաճառականների մոտ ընդունված կշիռով։


Եվ Մաքփելայում գտնվող Եփրոնի արտը, որ Մամբրեի դիմացն է, արտը և նրա մեջ գտնվող քարայրը, ինչպես նաև արտի մեջ և նրա շրջակայքում եղած բոլոր ծառերը հաստատվեցին


Այս բոլորն Իսրայելի տասներկու ցեղերն են։ Սա է, որ նրանց հայրը խոսեց նրանց հետ, օրհնեց նրանց՝ յուրաքանչյուրին իր օրհնությամբ։


Երբ Հակոբը վերջացրեց իր որդիներին պատվեր տալը, ոտքերը երկարեց անկողնում, հոգին ավանդեց և միացավ իր ժողովրդին։


որ ինձ տա Մաքփելայի քարայրը, որ նրանն է և նրա արտի ծայրամասում է, որ լիարժեք գնով ինձ տա, որպեսզի գերեզմանի տեղ ունենամ ձեր մեջ»։


Արտը և նրա մեջ գտնվող քարայրը Քետի որդիների կողմից տրվեցին Աբրահամին, որ գերեզմանի տեղ լինի։


Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ՝ Մամբրե Արբայի քաղաքը, այսինքն՝ Քեբրոն, որտեղ պանդխտության մեջ ապրել էին Աբրահամն ու Իսահակը։


Եվ նրա որդիներն այնպես արեցին, ինչպես որ նա պատվիրել էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ