16 Դանը կդատի իր ժողովրդին Իսրայելի ցեղերից մեկի նման։
16 Դանը կկառավարի իր ժողովրդին, ինչպես Իսրայելի ցեղերից մեկը.
Ռաքելն ասաց. «Աստված դատաստան արեց ինձ և իմ ձայնն էլ լսեց և ինձ որդի պարգևեց»։ Դրա համար նրա անունը Դան դրեց։
Տեսնելով, որ հանգստությունը լավ է, և երկիրը՝ գեղեցիկ, իր ուսը ծռեց՝ բեռ կրելու, և դարձավ հարկատու ծառա։
Դանը մի օձ կլինի ճանապարհի վրա, մի իժ՝ արահետի վրա. կծում է ձիու գարշապարը, Եվ հեծյալը վայր է ընկնում դեպի ետ։
Բոլոր բանակներից հետո մեկնեց Դանի որդիների բանակն իր դրոշակով և իր զորագնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամիսադայի որդի Աքիեզերը։
Դանի մասին ասաց. «Դանը առյուծի ձագ է. Բասանից է դուրս թռչում»։
Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից՝ Մանուե անունով, և նրա կինն ամուլ էր ու զավակ չէր ծնում։
Եվ նա փղշտացիների օրերին քսան տարի դատավորություն արեց Իսրայելում։