Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 48:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Հովսեփն ասաց իր հորը. «Այդպես չէ, հա՛յր իմ, որովհետև անդրանիկը սա է. աջ ձեռքդ դիր սրա՛ գլխին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 ասելով իր հորը. «Ո՛չ այդպես, հա՛յր, սա է անդրանիկը։ Քո աջը դիր սրա՛ գլխին»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 48:18
11 Խաչաձեւ Հղումներ  

Ղովտն ասաց նրանց. «Ո՛չ, Տե՛ր, աղաչում եմ,


Ռեբեկան առավ իր մեծ որդի Եսավի լավագույն հանդերձները, որ տանն իր մոտ էին, և հագցրեց իր փոքր որդի Հակոբին։


Լաբանն ասաց. «Մեր երկրում այսպես չեն անում, որ փոքր աղջկան մեծից առաջ տան։


Եվ նստեցին նրա առաջ. անդրանիկը՝ ըստ իր անդրանիկության, իսկ կրտսերը՝ ըստ իր կրտսերության։ Եվ մարդիկ, իրար նայելով, զարմանում էին։


Երբ Հովսեփը տեսավ, որ հայրն իր աջ ձեռքը դրել է Եփրեմի գլխի վրա, դա ծանր թվաց իրեն. նա բռնեց իր հոր ձեռքը, որպեսզի Եփրեմի գլխի վրայից դնի Մանասեի գլխի վրա։


Հայրը չկամեցավ և ասաց. «Գիտեմ, որդյա՛կ իմ, գիտեմ. նա նույնպես ժողովուրդ կդառնա, նա էլ մեծ կլինի, բայց նրա կրտսեր եղբայրն ավելի մեծ կլինի նրանից, և նրա սերունդը կդառնա ազգերի բազմություն»։


Ո՛վ Ռուբեն, իմ անդրանի՛կ որդի, դու իմ ուժն ու սկիզբը իմ զորության՝ գերազանց արժանիքով և գերազանց կարողությամբ։


Ոչ այդպես, այլ գնացե՛ք դուք՝ տղամարդիկդ, և պաշտե՛ք Տիրոջը, քանի որ դուք այդ էիք ուզում»։ Եվ դուրս արեցին նրանց փարավոնի առջևից։


Իմաստունները պատասխանեցին ու ասացին. "Չլինի թե մեզ ու ձեզ չբավականացնի։ Ավելի լավ է՝ վաճառողների մոտ գնաք ու ձեզ համար գնեք"։


Պետրոսն ասաց. «Քա՛վ լիցի, Տե՛ր, որովհետև ես երբեք պիղծ և անմաքուր բան չեմ կերել»։


Բայց ես ասացի. "Քա՛վ լիցի, Տե՛ր, որովհետև իմ բերանը երբեք պիղծ և անմաքուր բան չի մտել"։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ