Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 45:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Դու այսպիսի հրաման ունես. “Այսպե՛ս արեք. Եգիպտոսի երկրից կառքե՛ր առեք ձեր երեխաների և ձեր կանանց համար, վերցրե՛ք ձեր հորն ու եկե՛ք։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Դու այսպիսի կարգադրություն կանես. “Եգիպտացիների երկրից վերցրե՛ք սայլեր ձեր մանուկների և կանանց համար և ձեր հորը վերցնելով՝ բերե՛ք այստեղ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 45:19
8 Խաչաձեւ Հղումներ  

Ձեր աչքը ձեր կարասիների վրա թող չմնա, որովհետև Եգիպտոսի երկրի ամբողջ բարիքը ձերն է”»։


Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին. Հովսեփը, ըստ փարավոնի հրամանի, կառքեր տվեց նրանց և պաշար՝ ճանապարհի համար։


Եվ պատմեցին նրան այն բոլոր խոսքերը, որ Հովսեփն ասել էր իրենց։ Երբ նա տեսավ Հովսեփի ուղարկած կառքերը, որ իրեն տանեն, այն ժամանակ միայն կենդանացավ նրանց հոր՝ Հակոբի հոգին։


Հակոբը դուրս ելավ Բերսաբեեից։ Իսրայելի որդիներն իրենց հայր Հակոբին, իրենց երեխաներին և իրենց կանանց տարան այն կառքերով, որ փարավոնն ուղարկել էր նրանց տանելու համար։


Լսե՛ք ինձ, ո՛վ ծովեզրեր, ուշադի՛ր եղեք, ո՛վ հեռվի ժողովուրդներ. Տերն ինձ կանչել է դեռ արգանդից, իմ մոր որովայնից է հիշատակել իմ անունը։


Թագավորները քո խնամատարները կլինեն, և նրանց թագուհիները՝ դայակները. նրանք երեսնիվայր պիտի երկրպագեն քեզ, պիտի լիզեն քո ոտքերի փոշին, և դու պիտի գիտենաս, որ ես եմ Տերը, և որ ինձ հուսացողները չեն ամաչելու։


Տիրոջ առաջ բերեցին իրենց ընծաները՝ վեց ծածկված սայլ և տասներկու եզ. մեկական սայլ երկու իշխաններից և մեկական եզ ամեն մեկից. երբ դրանք բերեցին վրանի առջև,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ