Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 45:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հովսեփը չկարողացավ իրեն զսպել իր մոտ կանգնած բոլոր մարդկանց առաջ և աղաղակեց. «Դո՛ւրս հանեք իմ մոտից այս բոլոր մարդկանց»։ Երբ Հովսեփի մոտ ոչ ոք չկար, իրեն ճանաչեցրեց իր եղբայրներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Հովսեփը չկարողացավ իրեն զսպել իր շուրջը գտնվողների ներկայությամբ և ասաց. «Բոլորին դո՛ւրս հանեք իմ առջևից»։ Այդպիսով ոչ ոք չկար նրա կողքին այն պահին, երբ պիտի հայտնի դարձներ իրեն իր եղբայրներին։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 45:1
12 Խաչաձեւ Հղումներ  

Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի՛ր նրան, երբ դու և նա առանձին լինեք։ Եթե քեզ լսի, քո եղբորը շահած կլինես։


Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում,


ոչ թե ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ Աստծուց նախասահմանվածներիս, որ նրա հետ կերանք ու խմեցինք մեռելներից նրա հարություն առնելուց հետո։


Եթե ասեմ. «Նրան չեմ հիշատակելու և այլևս չեմ խոսելու նրա անունով», այն ժամանակ սրտիս մեջ կարծես վառված կրակ լինի՝ ոսկորներիս մեջ փակված. այն կրելուց հոգնեցի ու չկարողացա։


Վաղուց է, ինչ ես լռել եմ. հանդարտ էի, զսպել էի ինձ, բայց հիմա պիտի ճչամ ծննդկանի պես, հևամ ու փչեմ միատեղ։


Մի՛ պատմեք Գեթում, Ավետիս մի՛ տվեք Ասկաղոնի ճանապարհներին. Չլինի թե փղշտացիների աղջիկներն ուրախանան, Չլինի թե հրճվեն անթլփատների աղջիկները։


Իսկ երկրորդ անգամ Հովսեփն իրեն ճանաչել տվեց իր եղբայրներին, և Հովսեփի ազգը փարավոնին հայտնի դարձավ։


որովհետև ինչպե՞ս գնամ իմ հոր մոտ, եթե երեխան ինձ հետ չլինի. միգուցե տեսնեմ այն դժբախտությունը, որ պատահելու է իմ հորը»։


Եվ վերցրեց տապակն ու բլիթները դրեց նրա առաջ, բայց նա չուզեց ուտել. և Ամնոնն ասաց. «Բոլոր մարդկանց դո՛ւրս հանեք իմ մոտից». և բոլոր մարդիկ դուրս եկան նրա մոտից։


Եվ Հովսեփը, առանձնանալով նրանցից, լաց եղավ։ Ու վերադարձավ նրանց մոտ և խոսեց նրանց հետ։ Ապա նրանց միջից վերցնելով Շմավոնին՝ նրանց աչքի առաջ կապեց նրան։


Եվ ես Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակչի վրա պիտի հեղեմ շնորհքի և աղոթքի հոգին. նրանք պիտի նայեն ինձ, ում խոցեցին, և նրա վրա միամորի սգի պես սուգ պիտի անեն և դառնորեն պիտի ողբան նրա վրա, ինչպես որ անդրանիկի վրա են ողբում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ