Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 44:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 և նա հենց որ տեսնի, թե երեխան չկա, անպատճառ կմեռնի, և մենք՝ քո ծառաները, ցավով գերեզման կիջեցնենք քո ծառային՝ իմ հորը, սպիտակ մազերով։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 և տեսնի, որ տղան մեզ հետ չէ, կմեռնի, որով մենք՝ քո ծառաները, մեր հորը՝ քո ծառային, ծեր հասակում վշտահար գերեզման կիջեցնենք։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 44:31
8 Խաչաձեւ Հղումներ  

Նրա բոլոր որդիներն ու բոլոր աղջիկները եկան մխիթարելու նրան, բայց նա չէր կամենում մխիթարվել։ Եվ ասաց. «Ես սուգով կիջնեմ գերեզման՝ իմ որդու մոտ»։ Եվ նրա հայրն այդպես ողբում էր նրա համար։


Բայց Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև նրա եղբայրը մեռած է, և նա մնացել է մենակ։ Եթե նրան մի փորձանք պատահի ձեր գնացած ճանապարհին, ապա իմ սպիտակ մազերը տրտմությամբ գերեզման կիջեցնեք»։


Եթե սրան էլ առնեք տանեք իմ մոտից, և մի փորձանք պատահի նրան, ապա դուք ինձ տրտմությամբ գերեզման կիջեցնեք իմ այս սպիտակ մազերով”։


Որովհետև ըստ Աստծու ուզածի տրտմությունը ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որի համար զղջալ պետք չէ, բայց աշխարհի տրտմությունը մահ է բերում։


Չենք կամենում, եղբայրնե՛ր, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։


Եվ Դավիթն Աբիաթարին ասաց. «Ես այն օրը գիտեի, երբ եդովմայեցի Դովեկն այնտեղ էր, որ անպայման հայտնելու է Սավուղին։ Քո հոր տան բոլոր հոգիների համար ես եմ պատասխանատու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ