Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 41:54 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

54 Երբ Հովսեփի ասածի պես եկան սովի յոթ տարիները, բոլոր երկրներում սով եղավ, բայց Եգիպտոսի երկրում հաց կար։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

54 և վրա հասան սովի յոթ տարիները, ինչպես ասել էր Հովսեփը։ Եվ ողջ աշխարհում սով եղավ, սակայն եգիպտացիների երկրում հաց կար։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 41:54
13 Խաչաձեւ Հղումներ  

Ամբողջ Եգիպտոսի և Քանանի վրա սով ու մեծ նեղություն վրա հասավ, և մեր հայրերն ուտելիք չէին գտնում։


Սովի մատնեց երկիրը և կոտրեց հացի ամբողջ զորությունը։


Ես այնտեղ կկերակրեմ քեզ, որովհետև դեռ հինգ տարի սով է լինելու. միգուցե չքավորություն քաշես դու, քո տունը և քո ամբողջ ունեցածը”։


Դրանից հետո կգան սովի յոթ տարիներ, և Եգիպտոսի երկրում կմոռացվի այդ ամբողջ առատությունը, և սովը կսպառի երկիրը,


Ամբողջ երկրում հաց չկար, որովհետև սովը շատ էր սաստկացել։ Եգիպտոսի երկիրն ու Քանանի երկիրը թուլացան սովի պատճառով։


Սովը սաստկացավ երկրի վրա։


Եվ ասաց. «Լսել եմ, որ Եգիպտոսում ցորեն կա. իջե՛ք այնտեղ և մեզ համար գնե՛ք այնտեղից, որպեսզի ողջ մնանք և չմեռնենք»։


Այն յոթ վտիտ ու զազրելի երինջները, որ դրանցից հետո դուրս ելան, յոթ տարի են, իսկ այն յոթ դատարկ ու խորշակահար հասկերը յոթ տարի սով են նշանակում։


Եվ Եգիպտոսի երկրում առատության յոթ տարիներն անցան։


Եղիսեն խոսեց այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, թե՝ «Վե՛ր կաց և գնա՛ դու և քո ընտանիքը և պանդո՛ւխտ եղիր, ուր որ կարող ես, որովհետև Տերը սով է կանչել, և այն յոթ տարով գալու է այս երկիրը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ