Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 4:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Կայենը պառկեց իր կնոջ հետ. նա հղիացավ և ծնեց Ենոքին։ Կայենը մի քաղաք կառուցեց և այդ քաղաքը կոչեց Ենոք՝ իր որդու անունով։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Կայենը մերձեցավ իր կնոջը. նա հղիացավ ու ծնեց Ենովքին։ Քաղաք կառուցեց և այն կոչեց իր որդու անվամբ՝ Ենովք։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 4:17
11 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց միտքն այս է, թե իրենց տունը հավիտյան է, իրենց բնակությունը՝ սերնդից սերունդ. իրենց երկրներն էլ կկոչվեն իրենց անուններով։


թագավորն ասաց. «Սա չէ՞ այն մեծ Բաբելոնը, որ ես կառուցել եմ իմ ուժի կարողությամբ՝ որպես թագավորական տուն իմ մեծության փառահեղության համար»։


Աբիսողոմն իր կենդանության ժամանակ իր համար մի արձան էր կանգնեցրել թագավորի հովտում, որովհետև ասում էր, թե՝ «Որդի չունեմ, որ իմ անունը հիշի»։ Այդ հուշարձանը կոչել էր իր անունով, և դրան մինչև այսօր ասում են Աբիսողոմի կոթող։


Եվ ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք հասնի, և մեզ համար համբավ ձեռք բերենք, որպեսզի չցրվենք ողջ աշխարհով մեկ»։


Ենոքը Մաթուսաղայի ծնվելուց հետո Աստծու առաջ քայլեց և ծնեց տղաներ ու աղջիկներ։


Երբ Հարեդը հարյուր վաթսուներկու տարեկան էր, ծնեց Ենոքին։


Կայենը հեռացավ Տիրոջ առաջից և գնաց բնակվեց Նայիդ երկրում՝ Եդեմի արևելքում։


Ենոքը ծնեց Գայիրադին, Գայիրադը՝ Մայիելին, Մայիելը՝ Մաթուսայելին, Մաթուսայելը՝ Ղամեքին։


Բայց մարդը պատվի մեջ չի մնում. անասունների նման է, որոնք կորչում են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ