Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 38:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Սա էլ իր վրայից հանեց այրիության զգեստները, քողով ծածկվեց և փաթաթվեց ու նստեց Թամնայի ճանապարհին գտնվող Ենայիմի մուտքին. որովհետև նա տեսավ, որ Սելոմը մեծացել է, բայց իրեն կնության չտվին նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Թամարն իր վրայից հանեց այրիության զգեստները, քող նետեց երեսին, զարդարվեց ու նստեց Ենանի դարպասների մոտ՝ Թամնա տանող ճանապարհի վրա, որովհետև տեսավ, որ Սելովմը մեծացել է, բայց Հուդան իրեն կնության չի տալիս նրան։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 38:14
9 Խաչաձեւ Հղումներ  

Հուդան ճանաչեց և ասաց. «Նա ինձանից արդար է, որովհետև իմ որդի Սելոմին չտվեցի նրան»։ Եվ այլևս չմտավ նրա մոտ։


«Բարձրացրո՛ւ աչքերդ դեպի լերկ բլուրները և տե՛ս՝ դու որտե՛ղ չես պոռնկություն արել. ճանապարհներին նստել էիր նրանց համար, ինչպես արաբացին՝ անապատում, և երկիրն ապականեցիր քո պոռնկություններով ու չարությամբ։


Երբեմն դրսում, երբեմն հրապարակներում և ամեն անկյունում դարանամուտ էր լինում։


Եվ ասաց ծառային. «Ո՞վ է այդ մարդը, որ դաշտում ընդառաջ է գալիս մեզ»։ Ծառան ասաց. «Նա իմ տերն է»։ Ռեբեկան քողն առավ ու ծածկվեց։


Ամեն ճանապարհի գլխին քո բարձրավայրերը շինեցիր և քո գեղեցկությունը նսեմացրիր, ոտքերդ լայն բացեցիր ամեն անցորդի համար և շատացրիր քո պոռնկությունները։


Հուդան, տեսնելով նրան, կարծեց, թե պոռնիկ է, որովհետև երեսը ծածկել էր։


Եվ ահա մի կին դիմավորեց նրան պոռնիկի հագուստով և խորամանկ սրտով։


Թամարը վեր կացավ գնաց, իր վրայից հանեց քողը և հագավ այրիության իր զգեստները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ