Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 37:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Ահա սրանք են Հակոբի սերունդները. Հովսեփը տասնյոթ տարեկան էր և իր եղբայրների հետ արածեցնում էր հոտերը։ Նա պատանի էր իր հոր կանանց՝ Բաղղայի և Զեղփայի որդիների հետ։ Հովսեփը նրանց մասին չար լուրերը հայտնում էր իրենց հորը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 ԱՀԱ ՀԱԿՈԲԻ ԵՎ ՆՐԱ ՍԵՐՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Երբ Հովսեփը տասնյոթ տարեկան պատանի էր, իր եղբայրների հետ ոչխար էր արածեցնում, իբրև իր հոր կանանց՝ Բալլայի և Զելփայի որդիների օգնական։ Նրա եղբայրներն իրենց հայր Իսրայելի մոտ չարախոսում էին Հովսեփի մասին։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 37:2
17 Խաչաձեւ Հղումներ  

Սրանք են Նոյի որդիների՝ Սեմի, Քամի և Հաբեթի սերունդները. ջրհեղեղից հետո որդիներ ծնվեցին նրանց։


Սրանք են երկնքի ու երկրի ծնունդները, նրանց ստեղծման ժամանակը։ Այն օրը, երբ Տեր Աստված ստեղծեց երկիրն ու երկինքը,


Եվ իր աղախին Բաղղային կնության տվեց նրան, ու Հակոբը մտավ նրա մոտ։


Լիան, տեսնելով, որ ինքը դադարել է ծնելուց, վերցրեց իր աղախին Զեղփային և նրան կնության տվեց Հակոբին։


Երբ Իսրայելը բնակվում էր այդ երկրում, Ռուբենը գնաց և պառկեց իր հոր հարճի՝ Բաղղայի հետ, և Իսրայելը լսեց այդ։ Հակոբի որդիները տասներկուսն էին։


Հովսեփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացավ Եգիպտոսի փարավոն թագավորին։ Հովսեփը, դուրս գալով փարավոնի մոտից, շրջեց Եգիպտոսի ամբողջ երկիրը։


Հովսեփը ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք չճանաչեցին իրեն։


Որովհետև այժմ երկրի վրա սովի երկրորդ տարին է, և տակավին հինգ տարի վարուցանք ու հունձ չի լինելու։


“Մենք՝ քո ծառաները, մեր մանկությունից մինչև հիմա խաշնարածներ ենք, մենք էլ, մեր հայրն էլ”, որպեսզի բնակվեք Գեսեմի երկրում, որովհետև ամեն հովիվ եգիպտացիների աչքին գարշելի է»։


Այս է Ադամի սերունդների գիրքը։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց մարդուն, Աստծու պատկերով արեց նրան։


Սրանք են Նոյի սերունդները։ Նոյը արդար և կատարյալ մի մարդ էր իր դարում։ Նոյը Աստծու առաջ քայլեց։


Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ նրա մասին, որ նրա գործերը չար են։


Որովհետև, եղբայրնե՛ր, Խլոյեի ընտանիքից ձեր մասին ինձ հայտնի դարձավ, թե ձեր մեջ հակառակություններ կան։


Նախ երբ հավաքվում եք եկեղեցում, լսում եմ, որ ձեր մեջ բաժանումներ կան, և մասամբ հավատում եմ։


Առհասարակ լսելի է ձեր մեջ եղած պոռնկության մասին, և այնպիսի պոռնկության, որ հեթանոսների մեջ նույնիսկ չկա, ինչպես՝ ինչ-որ մեկը իր հոր կնոջ հետ է կենակցում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ