Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 36:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Ահա սրանք են եդովմացիների նախահայր Եսավի սերունդները Սեիր լեռան վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Այս է Եսավի՝ եդովմացիների նախահոր սերունդը Սեիր լեռան վրա.

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 36:9
10 Խաչաձեւ Հղումներ  

Մեծը որդի ծնեց և անունը դրեց Մովաբ։ Նա է մովաբացիների հայրը մինչև այսօր։


Հակոբն իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց իր եղբայր Եսավի մոտ՝ Սեիր երկիրը, Եդովմի գավառը։


Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Այսպե՛ս ասացեք իմ տիրոջը՝ Եսավին. “Այսպես է ասում քո ծառա Հակոբը. Լաբանի մոտ պանդխտություն արեցի և մինչև հիմա այնտեղ ապրեցի։


Սրանք են Եսավի որդիների անունները. Եղիփազ՝ Եսավի կին Ադդայի որդին, Ռագուել՝ Եսավի կին Բասեմաթի որդին։


իշխան Մագեդիել, իշխան Իրամ։ Սրանք են եդովմացիների իշխաններն ըստ երկրում իրենց ստացած բնակավայրերի։ Այս է Եսավը՝ եդովմացիների նախահայրը։


Եվ Եսավը բնակվեց Սեիր լեռան վրա։ Եսավը Եդովմն է։


Նրանցից, այսինքն՝ Շմավոնի որդիներից հինգ հարյուր մարդ գնաց Սեիր լեռը։ Հեսսիի որդիները՝ Փաղատիան, Նաարիան, Հռափայիան և Օզիելը, նրանց գլխավորներն էին։


Աբդիայի տեսիլքը. Տեր Աստված Եդովմի մասին այսպես է ասում. «Տիրոջ կողմից լուր լսեցինք, և ազգերին դեսպան ուղարկվեց, թե՝ “Վե՛ր կացեք, որ նրա դեմ պատերազմի ելնենք”։


նրանց հետ չկռվեք, որովհետև ես նրանց երկրից ձեզ մի ոտնաչափ անգամ տեղ չեմ տալու, որովհետև Սեիր լեռը Եսավին եմ տվել իբրև ժառանգություն։


Իսահակին տվեցի Հակոբին ու Եսավին և Եսավին տվեցի Սեիր լեռը որպես ժառանգություն, բայց Հակոբն ու նրա որդիները իջան Եգիպտոս։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ