Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 35:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Վեր կենանք բարձրանանք դեպի Բեթել, որպեսզի այնտեղ զոհասեղան շինեմ այն Աստծուն, որը լսեց ինձ իմ նեղության օրը և ինձ հետ էր իմ ճանապարհորդության ժամանակ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Վեր կենանք բարձրանանք Բեթել, այնտեղ զոհասեղան կառուցենք Աստծու համար, ով լսեց ինձ նեղ օրերին, ինձ հետ եղավ և ինձ պահպանեց իմ ուղևորության ընթացքում»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 35:3
24 Խաչաձեւ Հղումներ  

Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի,


Հակոբը շատ վախեցավ և շփոթվեց. իր հետ եղած ժողովրդին, հոտերը, արջառները և ուղտերը երկու խմբի բաժանեց՝


Տերն ասաց Հակոբին. «Վերադարձի՛ր քո հայրերի երկիրն ու քո ազգականների մոտ, և ես քեզ հետ կլինեմ»։


Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։


Եթե իմ հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը և Իսահակի Երկյուղը ինձ հետ չլիներ, անպատճառ ինձ դատարկաձեռն ճանապարհ դրած կլինեիր։ Աստված տեսավ իմ տառապանքն ու իմ ձեռքի աշխատանքը և երեկ գիշեր հանդիմանեց քեզ»։


Դու այլևս լաց չես լինելու, ո՜վ Սիոնում՝ Երուսաղեմի մեջ, բնակվող ժողովուրդ։ Նա պիտի ողորմի քեզ, քո աղաղակի ձայնին. հենց որ նա լսի, պատասխանելու է քեզ։


Եվ իրենց նեղության մեջ իրենք աղաղակեցին Տիրոջը, և նա փրկեց նրանց իրենց վշտերից


Կանչի՛ր ինձ նեղության օրը, ու ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ»։


Եվ Հակոբը մնաց միայնակ։ Եվ մի մարդ գոտեմարտում էր նրա հետ մինչև արևածագ։


Ահա ես քեզ հետ եմ և ամեն տեղ, ուր էլ գնաս, ես կպահպանեմ քեզ և քեզ կվերադարձնեմ այս երկիրը, որովհետև քեզ չեմ թողնի, մինչև որ չկատարեմ այն, ինչ որ ասել եմ քեզ»։


Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին.


Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։


Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։


Եվ Հակոբին տվեցին իրենց ձեռքին եղած բոլոր օտար աստվածները և իրենց ականջօղերը։ Հակոբը դրանք թաղեց Սյուքեմի մոտ գտնվող կաղնու տակ։


Այնտեղ մի զոհասեղան շինեց և այդ տեղը կոչեց Էլ-Բեթել, որովհետև այդտեղ էր Աստված երևացել իրեն, երբ որ փախչում էր իր եղբորից։


Եվ երբ այնտեղից գնաս ու հասնես Թաբորի կաղնուն, այնտեղ քեզ կհանդիպեն երեք մարդ, որոնք գնում են Բեթել՝ Աստծու մոտ։ Նրանցից մեկը երեք ուլ է տանում, մեկը՝ հացի երեք նկանակ, մեկն էլ՝ մի տիկ գինի։


Նա օրհնեց Հովսեփին և ասաց. «Այն Աստվածը, որի ճանապարհով ընթացան իմ հայրերը՝ Աբրահամն ու Իսահակը, այն Աստվածը, որ առաջնորդեց ինձ իմ կյանքի ընթացքում մինչև այսօր,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ