Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 35:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Իսահակը ծերացած և օրերից հագեցած հոգին ավանդեց ու մեռավ և միացավ իր ժողովրդին։ Նրա որդիները՝ Եսավն ու Հակոբը, թաղեցին նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Իսահակը տկարանալով մեռավ խոր ծերության մեջ և միացավ իր նախնիներին։ Նրան թաղեցին իր որդիները՝ Եսավն ու Հակոբը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 35:29
13 Խաչաձեւ Հղումներ  

Դու խաղաղությամբ կգնաս քո հայրերի մոտ և կթաղվես խոր ծերության մեջ։


Երբ Հակոբը վերջացրեց իր որդիներին պատվեր տալը, ոտքերը երկարեց անկողնում, հոգին ավանդեց և միացավ իր ժողովրդին։


Այնտեղ թաղեցին Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային. այնտեղ թաղեցին Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային. և ես էլ այնտեղ թաղեցի Լիային։


Ալևորած կգնաս գերեզման, ինչպես որ խուրձն է իր ժամանակին դիզվում կալի վրա։


Սրանք են Իսմայելի ապրած կյանքի օրերը՝ հարյուր երեսունյոթ տարի։ Նա իր հոգին ավանդեց ու մեռավ և միացավ իր ժողովրդին։


Երեսիդ քրտինքով ուտես հացդ, մինչև որ ետ դառնաս դեպի հողը, որովհետև նրանից առնվեցիր. որովհետև հող ես դու և դեպի հողը կդառնաս»։


Եսավն ատեց Հակոբին այն օրհնության պատճառով, որով իր հայրը օրհնել էր նրան։ Եսավն ասում էր իր մտքում. «Իմ հոր համար սգի օրերն են մոտենում, և ես սպանելու եմ իմ եղբայր Հակոբին»։


Նրա բոլոր որդիներն ու բոլոր աղջիկները եկան մխիթարելու նրան, բայց նա չէր կամենում մխիթարվել։ Եվ ասաց. «Ես սուգով կիջնեմ գերեզման՝ իմ որդու մոտ»։ Եվ նրա հայրն այդպես ողբում էր նրա համար։


այլ թող իմ հայրերի հետ ննջեմ. ինձ Եգիպտոսից տա՛ր և թաղի՛ր նրանց գերեզմանում»։ Հովսեփն ասաց. «Քո ասածի պես կանեմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ