Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 34:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Եմորի և նրա որդի Սյուքեմի խոսքերին անսացին բոլորը, ովքեր դուրս էին գալիս նրա քաղաքի դարպասից. և ամեն տղամարդ, որ դուրս էր գալիս նրա քաղաքի դարպասից, թլփատվեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Բոլոր նրանք, ովքեր անցնում էին իրենց քաղաքի դարպասով, համաձայնվեցին Եմովրի ու նրա որդի Սյուքեմի հետ, և բոլոր արուները թլփատվեցին։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 34:24
8 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամն առավ իր որդի Իսմայելին և իր բոլոր ընդոծիններին, իր բոլոր արծաթով գնվածներին, Աբրահամի ընտանիքում եղած բոլոր արու մարդկանց և հենց նույն օրը թլփատեց նրանց անթլփատության մարմինը, ինչպես որ Աստված ասել էր նրան։


Եփրոնը նստել էր Քետի որդիների հետ։ Քետացի Եփրոնը պատասխանեց Աբրահամին Քետի որդիների և բոլոր նրանց առջև, ովքեր մտնում էին նրա քաղաքի դարպասով, և ասաց.


որպես Աբրահամի սեփականություն Քետի որդիների և բոլոր նրանց ներկայությամբ, ովքեր մտնում էին նրա քաղաքի դարպասով։


Նրանց հոտերը, նրանց ունեցվածքը և բոլոր անասունները մի՞թե մերը չեն լինի, միայն թե մենք համաձայնվենք նրանց հետ, որ բնակվեն մեզ հետ»։


Սուրբ բանը շներին մի՛ տվեք, ոչ էլ ձեր մարգարիտները խոզերի առաջ գցեք, որպեսզի դրանք ոտնակոխ չանեն ու շրջվելով ձեզ պատառոտեն։


Ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը, այլ Աստծու պատվիրանները պահելը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ