Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 27:37 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Իսահակը պատասխանեց և ասաց Եսավին. «Ահա նրան քեզ վրա տեր դրեցի, նրա բոլոր եղբայրներին նրան տվեցի ծառաներ լինելու համար և նրան ապահովեցի ցորենով ու գինով։ Հիմա քեզ համար ի՞նչ անեմ, որդի՛ս»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Իսահակը նրան պատասխանեց. «Քանի որ նրան քեզ տեր դարձրի և քո բոլոր եղբայրներին՝ նրան ծառաներ, և նրան ապահովեցի ցորենով ու գինով, ի՞նչ կարող եմ անել քեզ համար, որդյա՛կ»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 27:37
6 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասաց նրան. «Երկու ազգեր կան քո արգանդում, և երկու ժողովուրդներ իրարից պիտի բաժանվեն քո որովայնից։ Եվ մի ժողովուրդն ավելի զորավոր կլինի մյուսից, և մեծը կծառայի փոքրին»։


Նա բերդապահ զորքեր դրեց Եդովմում. ամբողջ Եդովմում դրեց բերդապահ զորքեր, և բոլոր եդովմացիները դարձան Դավթի ծառաները. և Տերը հաջողություն էր տալիս Դավթին, ուր էլ որ գնում էր նա։


Այդ ժամանակ Եդովմում թագավոր չկար, մի փոխարքա էր։


Իսրայելը կբնակվի ապահով ու առանձին, Հակոբի աղբյուրը՝ առանձին Ցորենի ու գինու երկրում, Որի երկնքից ցող կկաթի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ