17 Իսահակը գնաց այդտեղից, իր վրանները խփեց Գերարի ձորում և բնակվեց այնտեղ։
17 Իսահակն այդտեղից գնաց գերարացիների ձորն ու բնակվեց այնտեղ։
Աբիմելեքն ասաց Իսահակին. «Հեռացի՛ր մեր մոտից, որովհետև մեզնից շատ ավելի զորավոր եղար»։
Իսահակը դարձյալ փորեց այն ջրհորները, որ փորել էին իր հոր՝ Աբրահամի օրոք, և որոնք փղշտացիները փակել էին Աբրահամի մահից հետո։ Նա դրանք կոչեց նույն անուններով, ինչպիսի անուններ դրել էր իր հայրը։