Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 25:34 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Եվ Հակոբը Եսավին տվեց հաց և ոսպապուր։ Նա կերավ, խմեց և վեր կացավ ու գնաց։ Եսավն անարգեց անդրանիկությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Եվ Հակոբը հաց ու ոսպապուր տվեց Եսավին։ Նա կերավ, խմեց ու վեր կացավ գնաց։ Այսպես Եսավն անարգեց իր անդրանիկությունը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 25:34
15 Խաչաձեւ Հղումներ  

Եթե մարդկային կերպով դատեի, ապա երբ Եփեսոսում գազանների հետ մարտնչեցի, ինձ ի՞նչ օգուտ էր։ Եթե մեռելները հարություն չեն առնում, ուրեմն ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք (Ես. 22.13)։


Բայց ահա ցնծությո՜ւն և ուրախությո՜ւն. արջառնե՜ր են սպանում, ոչխարներ մորթում, միս ուտում և գինի խմում. «Ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»։


"Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, և զարմացե՛ք ու չքվե՛ք, որովհետև ես ձեր օրերում մի գործ եմ անելու, մի գործ, որին չպիտի հավատաք, եթե մեկը պատմի ձեզ" (Ամբ. 1.5)»։


ու ասաց. «Ի՞նչ կցանկանաք ինձ տալ, եթե ես նրան ձեզ մատնեմ»։ Նրանք երեսուն արծաթ կշռեցին, տվեցին նրան։


Իսկ նրանք անտեսելով հեռացան. մեկը՝ իր արտը, մյուսը՝ իր առևտրին։


Եվ Տերն ինձ ասաց. «Դա նետի՛ր գանձարանը»։ Պատվական գինը, որով ես գնահատվեցի նրանց կողմից։ Եվ ես վերցրի այն երեսուն արծաթը և դրանք գցեցի Տիրոջ տունը՝ գանձարանի մեջ։


Եվ ես գովեցի ուրախությունը, որովհետև մարդու համար արեգակի տակ ուտելուց, խմելուց և ուրախանալուց բացի լավ բան չկա, և արեգակի տակ իր կյանքի օրերում, որ Աստված նրան է տվել, սա է նրա հետ գնում իր աշխատանքի մեջ։


Եվ նրանք անարգեցին այն ցանկալի երկիրը, չհավատացին նրա խոսքին։


Մի օր Հակոբը ապուր էր եփում։ Եսավը դաշտից վերադարձավ քաղցից թուլացած։


Հակոբն ասաց. «Այսօր երդվի՛ր ինձ»։ Նա երդվեց և իր անդրանիկությունը ծախեց Հակոբին։


Սով եղավ երկրում, բացի այն առաջին սովից, որ եղել էր Աբրահամի օրերում, և Իսահակը գնաց Գերար՝ փղշտացիների Աբիմելեք թագավորի մոտ։


Նրա հայր Իսահակն ասաց նրան. «Դու ո՞վ ես»։ Եվ նա ասաց. «Ես քո անդրանիկ որդի Եսավն եմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ