Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 25:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Եսավն ասաց Հակոբին. «Խնդրում եմ, տո՛ւր ուտեմ այդ կարմիր ապուրից, որովհետև թուլացել եմ»։ Դրա համար նրան կոչեցին Եդովմ անունով։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Հակոբին ասաց. «Տո՛ւր ինձ ճաշակելու այդ շիկապուրից, որովհետև քաղցից ուժասպառ եմ»։ Դրա համար էլ նրան Եդովմ կոչեցին։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 25:30
15 Խաչաձեւ Հղումներ  

Նրա օրերին Եդովմն ապստամբեց Հուդայի դեմ, և իրենց վրա մի թագավոր դրեցին։


Եդովմայեցուն չատես, որովհետև նա քո եղբայրն է։ Եգիպտացուն չատես, որովհետև պանդուխտ էիր նրա երկրում։


Այն ժամանակ կտագնապեն Եդովմի իշխանները. Մովաբի զորավորներին դող է բռնելու. Կհալվեն Քանանի բոլոր բնակիչները։


իշխան Մագեդիել, իշխան Իրամ։ Սրանք են եդովմացիների իշխաններն ըստ երկրում իրենց ստացած բնակավայրերի։ Այս է Եսավը՝ եդովմացիների նախահայրը։


Ահա սրանք են եդովմացիների նախահայր Եսավի սերունդները Սեիր լեռան վրա։


Այս են Եսավի, այսինքն՝ Եդովմի սերունդները։


Մի օր Հակոբը ապուր էր եփում։ Եսավը դաշտից վերադարձավ քաղցից թուլացած։


Հակոբն ասաց. «Ծախի՛ր ինձ այսօր քո անդրանիկությունը»։


Հակոբն իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց իր եղբայր Եսավի մոտ՝ Սեիր երկիրը, Եդովմի գավառը։


Եդովմի մասին Զորությունների Տերն այսպես է ասում. «Մի՞թե Թեմանում այլևս իմաստություն չկա, խելամիտներից կորա՞վ խորհուրդը, անհետացե՞լ է նրանց իմաստությունը։


Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Այսպե՛ս ասացեք իմ տիրոջը՝ Եսավին. “Այսպես է ասում քո ծառա Հակոբը. Լաբանի մոտ պանդխտություն արեցի և մինչև հիմա այնտեղ ապրեցի։


Եվ Եսավը բնակվեց Սեիր լեռան վրա։ Եսավը Եդովմն է։


Սրանք են Եսավի, այսինքն՝ Եդովմի որդիները, և սրանք են նրանց իշխանները։


Աբդիայի տեսիլքը. Տեր Աստված Եդովմի մասին այսպես է ասում. «Տիրոջ կողմից լուր լսեցինք, և ազգերին դեսպան ուղարկվեց, թե՝ “Վե՛ր կացեք, որ նրա դեմ պատերազմի ելնենք”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ