24 Երբ հասան նրա ծննդաբերելու օրերը, նրա արգանդում ահա երկվորյակ էին։
24 Երբ նրա ծննդաբերելու օրերը հասան, նրա որովայնում երկվորյակներ էին։
Տերն ասաց նրան. «Երկու ազգեր կան քո արգանդում, և երկու ժողովուրդներ իրարից պիտի բաժանվեն քո որովայնից։ Եվ մի ժողովուրդն ավելի զորավոր կլինի մյուսից, և մեծը կծառայի փոքրին»։
Առաջինը դուրս ելավ կարմրագույն. ամբողջ մարմինը մազոտ վերարկուի պես էր, և նրա անունը Եսավ դրեցին։
Երբ նրա ծննդաբերելու պահը եկավ, նրա արգանդում երկվորյակներ էին։
Եդովմայեցուն չատես, որովհետև նա քո եղբայրն է։ Եգիպտացուն չատես, որովհետև պանդուխտ էիր նրա երկրում։
Այս են Եսավի, այսինքն՝ Եդովմի սերունդները։
Իսահակին տվեցի Հակոբին ու Եսավին և Եսավին տվեցի Սեիր լեռը որպես ժառանգություն, բայց Հակոբն ու նրա որդիները իջան Եգիպտոս։
Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիները՝ Եսավ և Իսրայել։