Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 25:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 այն արտը, որ Աբրահամը ծախու էր առել Քետի որդիներից. այդտեղ թաղվեցին Աբրահամը և նրա կին Սառան։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 այսինքն՝ այն ագարակում ու քարայրում, որ Աբրահամը գնել էր Քետի որդիներից։ Այնտեղ թաղեցին Աբրահամին, որտեղ և նրա կին Սառան էր թաղված։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 25:10
8 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը լսեց Եփրոնին. և Աբրահամը կշռեց արծաթն ու տվեց Եփրոնին, ինչպես նա ասել էր Քետի որդիների ներկայությամբ, այսինքն՝ չորս հարյուր սիկղ արծաթ՝ վաճառականների մոտ ընդունված կշիռով։


Այնտեղ թաղեցին Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային. այնտեղ թաղեցին Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային. և ես էլ այնտեղ թաղեցի Լիային։


Քանանը ծնեց իր անդրանիկին՝ Սիդոնին, նաև Քետին.


Աբրահամը վեր կացավ իր մեռելի մոտից և Քետի որդիների հետ խոսեց՝ ասելով.


այլ թող իմ հայրերի հետ ննջեմ. ինձ Եգիպտոսից տա՛ր և թաղի՛ր նրանց գերեզմանում»։ Հովսեփն ասաց. «Քո ասածի պես կանեմ»։


որ ինձ տա Մաքփելայի քարայրը, որ նրանն է և նրա արտի ծայրամասում է, որ լիարժեք գնով ինձ տա, որպեսզի գերեզմանի տեղ ունենամ ձեր մեջ»։


Եվ Մաքփելայում գտնվող Եփրոնի արտը, որ Մամբրեի դիմացն է, արտը և նրա մեջ գտնվող քարայրը, ինչպես նաև արտի մեջ և նրա շրջակայքում եղած բոլոր ծառերը հաստատվեցին


Արտը և նրա մեջ գտնվող քարայրը Քետի որդիների կողմից տրվեցին Աբրահամին, որ գերեզմանի տեղ լինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ