Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 21:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Եվ դաշինք կնքեցին Բերսաբեեում։ Վեր կացան Աբիմելեքը և իր սպարապետ Փիքողն ու վերադարձան փղշտացիների երկիրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Եվ համաձայնություն կնքեցին Երդման ջրհորի մոտ։ Այնուհետև Աբիմելեքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զորքերի սպարապետ Փիքողը վեր կացան ու վերադարձան փղշտացիների երկիրը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 21:32
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Հովնաթանն ու Դավիթը ուխտ արին, որովհետև նա իր անձի պես սիրում էր նրան։


Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը նրանց քառասուն տարի մատնեց փղշտացիների ձեռքը։


Երբ փարավոնն արձակեց ժողովրդին, այն ժամանակ Աստված նրանց փղշտացիների երկրի ճանապարհով չտարավ, թեև այն մոտ էր. որովհետև Աստված ասաց. «Միգուցե ժողովուրդը, պատերազմը տեսնելով, զղջա և վերադառնա Եգիպտոս»։


Աբրահամի Աստվածն ու Նաքորի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը դատավոր լինի մեր միջև»։ Եվ Հակոբը իր հոր՝ Իսահակի Երկյուղով երդում արեց։


Նա ունեցավ ոչխարներ, արջառներ ու շատ ծառաներ, և փղշտացիները նախանձեցին նրան։


Եվ երբ նա երկար ժամանակ այնտեղ մնաց, եղավ, որ փղշտացիների Աբիմելեք թագավորը պատուհանից նայեց և տեսավ Իսահակին իր կնոջ՝ Ռեբեկայի հետ խաղալիս։


Աբրահամն առավ ոչխարներ ու արջառներ, տվեց Աբիմելեքին, և նրանք երկուսով դաշինք կնքեցին։


Մի ազատված եկավ և պատմեց եբրայեցի Աբրամին, որը բնակվում էր Եսքողի եղբոր, Աների եղբոր՝ ամորհացի Մամբրեի կաղնիների մեջ, որովհետև նրանք Աբրամի հետ դաշնակից էին։


պաթուրեսացիներին, քասղուքացիներին (որոնցից սկիզբ առան փղշտացիները) և կափթորացիներին։


Դրա համար այդ վայրը կոչեց Բերսաբեե, որովհետև երկուսով այնտեղ երդում արեցին։


Աբրահամը ծառ տնկեց Բերսաբեեում. և այնտեղ կանչեց հավիտենական Տեր Աստծու անունը։


Բայց հիմա եկ ես և դու ուխտ անենք, և իմ ու քո միջև վկայություն լինի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ