Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 18:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Աբրահամն ասաց. «Տերը թող չբարկանա, եթե խոսեմ. գուցե այնտեղ երեսունը գտնվեն»։ Տերն ասաց. «Եթե այնտեղ երեսուն արդար էլ գտնեմ, չեմ անի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Եվ ասաց. «Տե՛ր, մի՞թե կբարկանաս, եթե շարունակեմ խոսել. իսկ եթե այնտեղ երեսո՞ւնը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի, եթե այնտեղ երեսունը գտնվեն»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 18:30
12 Խաչաձեւ Հղումներ  

Դարձյալ խոսեց նրա հետ և ասաց. «Գուցե այնտեղ քառասունը գտնվեն»։ Նա ասաց. «Այդ քառասունի համար էլ չեմ անի»։


Աբրահամն ասաց. «Ահա սկսեցի խոսել Տիրոջ հետ. գուցե այնտեղ քսանը գտնվեն»։ Տերն ասաց. «Այդ քսանի համար էլ չեմ կործանի»։


Հուդան մոտեցավ նրան և ասաց. «Ո՜հ, տե՛ր իմ, խնդրեմ, թող քո ծառան մի խոսք ասի իմ տիրոջ ականջին, և թող քո բարկությունը չբորբոքվի ծառայիդ դեմ, որովհետև դու փարավոնի պես ես։


«Ահա ես նվաստ եմ։ Ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում։


Դու լսում ես աղքատների ցանկությունը, Տե՛ր. հաստատի՛ր նրանց սիրտը և ակա՛նջ դիր,


Աստված զարհուրելի է սրբերի ժողովում և ահավոր է բոլոր իրեն շրջապատողների համար։


Որովհետև արյան վրեժխնդիրը հիշեց նրանց, նա չմոռացավ խեղճերի աղաղակը։


Ես ասացի. «Վա՜յ ինձ, ես կորած եմ, որովհետև ես պիղծ շուրթերով մի մարդ եմ, պղծաշուրթ մի ժողովրդի մեջ եմ բնակվում, և իմ աչքերը տեսան Թագավորին՝ Զորությունների Տիրոջը»։


Եվ Գեդեոնն ասաց Աստծուն. «Թող քո բարկությունը չբորբոքվի ինձ վրա, և միայն այս անգամ էլ խոսեմ, միայն այս անգամ էլ գզաթով փորձեմ. թող միայն գզաթի վրա չորություն լինի, և ամբողջ գետնի վրա՝ ցող»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ