Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 10:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Սրանք են Նոյի որդիների տոհմերն ըստ իրենց սերունդների և իրենց ազգերի։ Եվ սրանցից երկրի վրա տարածվեցին ազգերը ջրհեղեղից հետո։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Այս է Նոյի որդիների սերնդաբանությունն ըստ իրենց տոհմերի։ Ջրհեղեղից հետո սրանցից երկրի վրա սփռվեցին ազգերի ճյուղերը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 10:32
12 Խաչաձեւ Հղումներ  

Այս երեքը Նոյի որդիներն են, և սրանցից մարդիկ տարածվեցին ամբողջ երկրի վրա։


Նա մեկ մարդուց ստեղծեց բոլոր ազգերին, որպեսզի բնակվեն ողջ երկրի երեսին. սահմանեց նախակարգյալ ժամանակները և նրանց բնակության սահմանները,


Սրանք են Նոյի որդիների՝ Սեմի, Քամի և Հաբեթի սերունդները. ջրհեղեղից հետո որդիներ ծնվեցին նրանց։


Եբերին երկու որդիներ ծնվեցին. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք բաժանվեց երկիրը, իսկ նրա եղբոր անունը Հեկտան էր։


Սրանք են Քամի որդիներն իրենց տոհմերով, իրենց լեզուներով, իրենց երկրներում և ազգերում։


Իսկ դուք աճեցե՛ք ու շատացե՛ք, բազմացե՛ք երկրի վրա և շատացե՛ք նրանում»։


Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրը։


Սրանք են Սեմի որդիներն իրենց տոհմերով, իրենց լեզուներով, իրենց երկրների մեջ իրենց ազգերով։


Ամբողջ երկիրն ուներ մեկ լեզու և մեկ խոսվածք։


Սրանցից բաժանվեցին ծովեզրյա ազգերն իրենց երկրներով՝ ամեն մեկն իր լեզվով, իրենց ազգերով իրենց տոհմերում։


Երկիրը միայն նրանց տրվեց, ու նրանց մեջ մի օտարական չանցավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ