7 Լույսը քաղցր է, և աչքին հաճելի է արևը տեսնելը։
7 Քաղցր է լույսը, և աչքի համար հաճելի է նայել արեգակին,
Իմաստությունը լավ է ժառանգության հետ և օգտակար է արեգակը տեսնողների համար։
որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. որովհետև նա իր արեգակը ծագեցնում է և՛ չարերի, և՛ բարիների վրա ու անձրև է բերում և՛ արդարների, և՛ անարդարների վրա։
Աչքերի պայծառությունն ուրախացնում է սիրտը, բարի լուրը պարարտացնում է ոսկորները։
Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս. Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։
Աղքատը և բռնավորը ընդհանուր մի բան ունեն. երկուսի աչքերին էլ լույս տվողը Տերն է։
Որպեսզի նրա հոգին գերեզմանից կյանքի լույսով լույսի մեջ ետ դարձնի։
Արեգակին չի տեսել և ոչինչ չի իմացել. նա այդ մարդուց հանգիստ կլինի։
Որովհետև դու իմ անձը փրկեցիր մահից, այո՛, ոտքերս՝ գայթակղությունից, որ Աստծու առաջ ման գամ ողջերի լույսի մեջ։
Նա իմ հոգին գերեզման իջնելուց ազատել է, որ իմ կյանքը լույսը տեսնի”,
Քանի դեռ չեն խավարել արեգակն ու լույսը, լուսինն ու աստղերը, և անձրևից հետո ամպերը չեն վերադարձել.