Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 10:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Սատկած ճանճերը գարշահոտ են դարձնում յուղագործի հոտավետ յուղը, նույնպես էլ մի փոքր անմտությունն ավելի ծանր է, քան իմաստությունն ու փառքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Սատկած ճանճերն ապականում են անուշահոտ յուղերը։ Սակավ իմաստությունն ավելի հարգի է, քան մեծ, բայց անմիտ փառքը։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 10:1
11 Խաչաձեւ Հղումներ  

Նրան ընդառաջ եկավ Անանի որդի Հեու տեսանողը և Հոսափատ թագավորին ասաց. «Պե՞տք էր, որ չարին օգնեիր և Տիրոջը ատողներին սիրեիր։ Դրա համար Տերը բարկացել է քո դեմ։


Չէ՞ որ սրանով մեղանչեց Իսրայելի Սողոմոն թագավորը, թեև շատ ազգերի մեջ նրա նման թագավոր չկար, և սիրելի էր իր Աստծուն, և Աստված նրան ամբողջ Իսրայելի վրա թագավոր էր դրել։ Սակայն օտարազգի կանայք նրան էլ մեղանչել տվեցին։


Նրա համար էր նա վարձվել, որպեսզի ես վախենամ և այնպես անեմ ու հանցավոր լինեմ, և դա նրանց համար առիթ լինի իմ անունը վատաբանելու, որ ինձ նախատեն։


Քանի որ հիմա իմ տրտմությունը ծովերի ավազից ծանր է, դրա համար իմ խոսքերը անխոհեմ են։


Դրանով սուրբ օծության յուղ կպատրաստես՝ յուղագործի արհեստով բաղադրված։ Դա սուրբ օծության յուղ կլինի։


Իմաստությունը պատերազմական գործիքներից լավ է, բայց մի մեղավորը շատ բարիքներ է ոչնչացնում։


"Եթե մի մարդ սրբացված միս տանի իր հանդերձի քղանցքում և քղանցքով դիպչի հացի կամ ապուրի, գինու կամ յուղի կամ որևէ կերակուրի, մի՞թե դրանք սուրբ կդառնան"”»։ Քահանաները պատասխանեցին և ասացին՝ ոչ։


Եվ Անգեն ասաց. «Եթե այս ամեն բաներին դիպչեր նա, ով անմաքուր էր՝ դիպչելով դիակի, դրանք անմաքուր կլինեի՞ն»։ Եվ քահանաները պատասխանեցին և ասացին. «Անմաքուր կլինեին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ