Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 6:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Իսկ եթե որևէ մեկը հանկարծ մեռնի իր մոտ, և պղծվի իր ուխտ արած գլուխը, նա իր մաքրվելու օրը թող ածիլի գլուխը. յոթերորդ օրը ածիլի այն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Իսկ եթե որևէ մեկը հանկարծ մեռնի իր առջև, ապա անմիջապես կպղծվի նրա ուխտյալ գլուխը. այդ օրն իսկ նա պետք է ածիլի իր գլուխն ու մաքրվի. յոթերորդ օրը նորից թող ածիլվի։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 6:9
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ այն օրը, երբ նա մտնում է սրբարանի ներքին գավիթը՝ սրբարանում պաշտոն մատուցելու համար, իր համար մեղքի զոհ պիտի մատուցի»,- ասում է Տեր Աստված։


Մաքրվող մարդը թող լվանա իր զգեստները, ածիլի իր բոլոր մազերը, լվացվի ջրով և մաքուր կլինի։ Դրանից հետո մտնի բանակատեղի, բայց յոթ օր մնա իր վրանից դուրս։


Յոթերորդ օրն ածիլի իր բոլոր մազերը, իր գլուխը, մորուքն ու հոնքերը, այսինքն՝ ածիլի իր բոլոր մազերը, լվանա իր հագուստները, լվանա իր մարմինը ջրով և մաքուր կլինի։


Ուխտավորն իր ուխտ արած գլուխը թող ածիլի ժողովի վրանի մուտքի մոտ և առնի իր ուխտ արած գլխի մազերն ու դնի խաղաղության զոհի տակ գտնվող կրակի մեջ։


Իր ուխտի բոլոր օրերին նա սուրբ է Տիրոջ համար։


Իսկ Պողոսը դեռ շատ օրեր մնալուց հետո հրաժեշտ տվեց եղբայրներին և նավարկեց դեպի Ասորիք։ Նրա հետ էին նաև Պրիսկիղան ու Ակյուղասը։ Պողոսը Կենքրայում խուզել էր գլուխը, որովհետև ուխտ էր արել։


Եվ երբ այն յոթ օրերն ավարտվելու մոտ էին, ասիացի հրեաները նրան տաճարում տեսան. ողջ ամբոխը նրա գլխին հավաքվեց, և նրան բռնելով՝


ապա նրան կտանես քո տունը, և նա կածիլի իր գլուխը, կկտրի իր եղունգները,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ