Այս է բրդե կամ կտավե զգեստի վրա, հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի վրա երևացող բորոտության ախտի օրենքը՝ դա մաքուր կամ անմաքուր հայտարարելու համար»։
ապա այդ մարդը իր կնոջը պիտի բերի քահանայի մոտ և նրա համար որպես զոհ բերի մեկ տասներորդ գրիվ գարու ալյուր. դրա վրա յուղ չթափի, ոչ էլ կնդրուկ դնի վրան, որովհետև դա խանդի նվեր է, հիշատակի նվեր, որ մեղք է հիշեցնում։
Քահանան երդում անել կտա կնոջը և կասի նրան. "Եթե ոչ մի մարդ քեզ հետ չի պառկել, և եթե չես պղծվել՝ անհավատարիմ գտնվելով քո ամուսնուն, ապա այս լեղի ջուրը, որ նզովք է բերում, ոչ մի վնաս չի պատճառի քեզ։