Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 3:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Նրանք պետք է կատարեն իրենց ծառայությունը Ահարոնին և ամբողջ ժողովրդին՝ ժողովի վրանի առջև վրանի ծառայությունն անելով։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 նրա ու Իսրայելի որդիների փոխարեն պահպանեն Վկայության խորանն ու ծառայեն դրան՝ կատարելով խորանի բոլոր աշխատանքները։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 3:7
13 Խաչաձեւ Հղումներ  

Բայց դու ղևտացիներին կարգի՛ր վկայության վրանի, նրա բոլոր կարասիների և նրան վերաբերող բոլոր բաների վրա։ Նրանք կտանեն վրանն ու նրա ամբողջ կահկարասին, սպասարկություն կանեն նրան և կհաստատվեն վրանի շուրջը։


Դրանից հետո, երբ նրանց կմաքրես և նրանց որպես երերացնելու զոհ կմատուցես, ղևտացիները կմտնեն ժողովի վրանի գործն անելու։


Ահարոնը ղևտացիներին որպես երերացնելու զոհ կներկայացնի Տիրոջ առաջ Իսրայելի որդիների կողմից, որպեսզի նրանք կատարեն Տիրոջ ծառայությունը։


Այս Սաղոմոթը և նրա եղբայրները պահպանում էին այն բոլոր նվիրաբերված գանձերը, որ նվիրել էին Դավիթ թագավորը, տոհմապետները, հազարապետները, հարյուրապետներն ու զորքի հրամանատարները։


Հեքիելի որդիներից Զեթամն ու նրա եղբայր Հովելը Տիրոջ տան գանձերի վերակացուն էին։


Ղևտացիներից Աքիան Աստծու տան գանձերի և նվիրական գանձերի վերակացուն էր։


Իսկ Իսրայելի որդիների հասանելիք կես բաժնից հիսունից մեկը՝ թե՛ մարդկանցից, թե՛ արջառներից, թե՛ էշերից, թե՛ ոչխարներից, բոլոր անասուններից կառնես և կտաս Տիրոջ վրանի ծառայությունն անող ղևտացիներին»։


Ղևտացիների իշխանաց իշխանը Ահարոն քահանայի որդի Եղիազարն է. նա սրբարանի ծառայությունն անողների վերակացուն է։


Ուրեմն յոթ օր՝ ցերեկ ու գիշեր, նստե՛ք ժողովի վրանի մուտքին և Տիրոջ հանձնարարությունը կատարե՛ք, որպեսզի չմեռնեք, որովհետև ինձ այդպես է պատվիրված»։


Եվ պահպանեն ժողովի վրանի ամբողջ սպասքն ու կահավորանքը և հոգ տանեն այն ամենին, ինչ հանձնված է Իսրայելի որդիների պահպանությանը, և կատարեն վրանի ծառայությունը։


Բայց ղևտացիները վրանները պիտի խփեն վկայության վրանի շուրջը, որպեսզի բարկություն չիջնի Իսրայելի որդիների վրա. ղևտացիները վկայության վրանի պահպանությունը թող անեն»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ