Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 3:38 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

38 Խորանի դիմաց, այսինքն՝ ժողովի վրանի առջևում, արևելյան կողմում, բանակողները կլինեն Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները, որոնք ծառայում էին Իսրայելի որդիների պահպանությանը հանձնված սրբարանին։ Նրան մոտեցող աշխարհականը կմեռցվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

38 Վկայության խորանի դիմաց՝ արևելյան կողմում, թող բանակեն Մովսեսն ու Ահարոնը և նրա որդիները։ Իսրայելի որդիների փոխարեն նրանք են ստանձնելու սրբարանի ծառայությունը։ Եթե օտար մեկը մոտենա նրան, թող մեռնի։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 3:38
12 Խաչաձեւ Հղումներ  

Ահարոնին ու նրա որդիներին կկարգես, որպեսզի կատարեն իրենց քահանայական պաշտոնը։ Մոտեցող աշխարհականը կմեռցվի»։


Բայց ղևտացիները վրանները պիտի խփեն վկայության վրանի շուրջը, որպեսզի բարկություն չիջնի Իսրայելի որդիների վրա. ղևտացիները վկայության վրանի պահպանությունը թող անեն»։


Առջևի կողմում՝ դեպի արևելք բանակատեղի հաստատողները, այսինքն՝ Հուդայի բանակի դրոշակը թող լինի՝ իրենց գնդերով։ Հուդայի որդիների իշխան լինի Ամինադաբի որդի Նաասոնը։


Մերարյանց տոհմերի հայրական տան իշխանը Աբիքելի որդի Սուրիելն է։ Սրանք վրանի հյուսիսային կողմում բանակատեղի կհաստատեն։


Կահաթի որդիների տոհմերը վրանի հարավային կողմում բանակատեղի կհաստատեն։


Գերսոնյանց տոհմերը վրանի հետևի մասում՝ արևմտյան կողմում, բանակատեղի կհաստատեն։


Վրանը տեղափոխելիս ղևտացիներն այն իջեցնեն, իսկ վրանը հանգրվանելիս ղևտացիներն այն կանգնեցնեն։ Դրան մոտեցող օտարականը պիտի մեռցվի։


սրահի շուրջը գտնվող սյուները, դրանց խարիսխները, ցցերը և դրանց պարանները։


Եվ կատարեն ժողովի վրանի, սրբարանի և իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների պահպանությունը Տիրոջ տան ծառայության համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ