Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 29:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ և մի տարեկան յոթ գառ։ Դրանք անարատ պետք է լինեն ձեզ համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Իբրև անուշահոտություն Տիրոջը՝ ողջակե՛զ մատուցեք մի զվարակ նախրից, մի խոյ և արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 29:8
8 Խաչաձեւ Հղումներ  

Եթե նա արջառներից է զոհ մատուցելու որպես ողջակեզ, անարատ արու թող մատուցի։ Ժողովի վրանի մուտքի մոտ թող մատուցի այն՝ Տիրոջ առաջ ընդունելի լինելու համար։


Ոչ մի արատավոր չպետք է մատուցեք, որովհետև դա ձեզ համար ընդունելի չի լինի։


Տիրոջ համար իբրև ողջակեզ կմատուցեք երկու զվարակ, մեկ խոյ և մեկ տարեկան յոթ գառ. սրանք անարատ պետք է լինեն ձեզ համար։


Իբրև ողջակեզ և անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար կմատուցեք տասներեք զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս գառ. դրանք անարատ պետք է լինեն։


Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ, մի տարեկան յոթ անարատ գառ։


Դրանց հետ, իբրև հացի ընծա, կմատուցեք մեկ զվարակի համար յուղով հունցված երեք տասներորդ ընտիր ալյուր, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ.


Բայց եթե դրանց մեջ արատ լինի, կաղ կամ կույր լինեն, և կամ որևէ այլ վատ արատ, դրանք քո Տեր Աստծուն չզոհես։


«Քո Տեր Աստծու համար չզոհես ոչ մի արջառ կամ ոչխար, որի վրա լինի մի արատ կամ որևէ թերություն, որովհետև դա պիղծ է քո Տեր Աստծու համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ