Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 24:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Այն ժամանակ Բաղակը խիստ բարկացավ Բաղաամի վրա և ձեռքերն իրար զարկեց։ Բաղակն ասաց Բաղաամին. «Ես քեզ կանչեցի, որ անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա օրհնեցիր նրանց երեք անգամ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Բաղակը բարկացավ Բաղաամի վրա և ափերն իրար զարկեց։ Բաղակն ասաց Բաղաամին. «Ես քեզ կանչեցի, որպեսզի անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա օրհնելով օրհնեցիր նրանց երեք անգամ։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 24:10
15 Խաչաձեւ Հղումներ  

«Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ձեռքերդ իրա՛ր խփիր, և սուրը երկու անգամ թող հարվածի, և երրորդ անգամ. այն սպանվածների սուրն է, սուրը մեծ կոտորածի, որ շրջապատում է նրանց,


Բաղակն ասաց Բաղաամին. «Ի՞նչ ես անում ինձ։ Ես քեզ բերեցի, որ անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա բոլորովին օրհնո՞ւմ ես»։


«Եվ ահա ափերս իրար կխփեմ քո բանեցրած ագահության և քո մեջ եղած արյան համար։


Ես էլ ձեռքերս միմյանց պիտի խփեմ և իմ զայրույթը պիտի հագեցնեմ։ Տերը՝ ես եմ խոսել»։


Նրա վրա ծափ կզարնեն ու նրան իր տեղից կսուլեն»։


որովհետև Իսրայելի որդիներին չդիմավորեցին հացով և ջրով, այլ Բաղաամին վարձեցին նրա դեմ, որ նրան անիծի, բայց մեր Աստվածը անեծքը դարձրեց օրհնություն։


որովհետև քեզ մեծ պատիվների կարժանացնեմ, և ինչ որ ասես ինձ, կանեմ. աղաչում եմ, ե՛կ, անիծի՛ր այս ժողովրդին ինձ համար”»։


թե՝ “Ահա Եգիպտոսից դուրս է եկել մի ժողովուրդ և ծածկել երկրի երեսը։ Արդ, ե՛կ, անիծի՛ր նրանց ինձ համար. գուցե այդպիսով կարողանամ հաղթել նրանց և դուրս քշել”»։


Արդ, աղաչում եմ, ե՛կ, անիծի՛ր այս ժողովրդին ինձ համար, որովհետև նա ինձանից ուժեղ է։ Գուցե այդպիսով կարողանամ հարվածել նրան և դուրս քշել իմ երկրից, քանզի գիտեմ, որ ում դու օրհնում ես, օրհնված է, և ում դու անիծում ես, անիծված է»։


Առյուծի պես նստեց, պառկեց Եվ մատակ առյուծի նման։ Ո՞վ կզարթնեցնի նրան։ Քեզ օրհնողները օրհնված են, Եվ քեզ անիծողները՝ անիծված»։


Հիմա փախի՛ր, գնա՛ քո տեղը։ Ասացի՝ քեզ շատ պատիվ տամ, բայց Տերն ահա զրկեց քեզ պատվից»։


Նրանց խաղաղություն և բարօրություն չցանկանաս քո կյանքի բոլոր օրերին, հավիտյան։


Սա պատահեց երեք անգամ, և ամեն ինչ դարձյալ երկինք բարձրացավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ