Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 23:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Երբ Բաղաամը եկավ Բաղակի մոտ, նա կանգնած էր իր ողջակեզի մոտ Մովաբի բոլոր իշխանների հետ։ Բաղակն ասաց նրան. «Ի՞նչ խոսեց Տերը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Եվ վերադարձավ նրա մոտ, որը կանգնած էր իր ողջակեզի մոտ։ Նրա հետ էին նաև մովաբացիների բոլոր իշխանները։ Բաղակը նրան ասաց. «Ի՞նչ խոսեց Տերը»։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 23:17
5 Խաչաձեւ Հղումներ  

Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց և նրան բերել տվեց։ Թագավորն իր տանը ծածուկ հարցրեց նրան և ասաց. «Տիրոջ կողմից խոսք կա՞»։ Երեմիան ասաց՝ կա։ Ապա ասաց. «Դու Բաբելոնի թագավորի ձեռքն ես մատնվելու»։


Տերը դուրս եկավ Բաղաամի առաջ, խոսք դրեց նրա բերանը՝ ասելով. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և այսպե՛ս ասա»։


Եվ նա արտասանեց իր պատգամը՝ ասելով. «Վե՛ր կաց և լսի՛ր, ո՛վ Բաղակ. Ակա՛նջ դիր ինձ, ո՛վ Սեփորի որդի։


Պատասխանելով՝ Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թե ես քեզ հետ չխոսեցի՝ ասելով. “Ինչ որ Տերն ասի ինձ, այն էլ կանեմ”»։


Եվ Հեղին ասաց. «Ի՞նչ խոսք էր, որ նա քեզ ասաց. մի՛ ծածկիր ինձանից։ Թող Աստված քեզ այսպես և սրանից ավելին անի, եթե ինձանից մի խոսք ծածկես այն բոլոր խոսքերից, որ նա խոսել է քեզ հետ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ