ԹՎԵՐ 22:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ4 Մովաբացիներն ասացին Մադիամի ծերերին. «Հիմա այս ժողովրդի բազմությունը լափելու է մեր շուրջը եղած ամեն ինչ, ինչպես արջառն է լափում դաշտի խոտը»։ Սեպփորի որդի Բաղակն այն ժամանակ Մովաբի թագավորն էր։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ4 Մովաբն ասաց Մադիամի ծերակույտին. «Արդ այս ժողովուրդը կխժռի ամեն բան, որ մեր շուրջն է, այնպես, ինչպես արջառն է խժռում դաշտի դալար խոտը»։ Բաղակը՝ Սեպփովրի որդին, այդ ժամանակ Մովաբի արքան էր։ Տես գլուխը |