Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 21:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Սեհոնը թույլ չտվեց իսրայելացիներին անցնել իր սահմաններով, այլ նա հավաքեց իր ամբողջ ժողովրդին և դուրս ելավ կռվելու իսրայելացիների դեմ անապատում։ Նա եկավ Հասսա և պատերազմ մղեց իսրայելացիների դեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Սեհովնը Իսրայելի որդիներին թույլ չտվեց անցնել իր սահմաններով։ Սեհովնը հավաքեց իր ողջ ժողովրդին ու Իսրայելի դեմ պատերազմելու ելավ անապատում։ Նա եկավ Սիասար և պատերազմ մղեց Իսրայելի դեմ։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 21:23
11 Խաչաձեւ Հղումներ  

Եսեբոնն ու Եղեաղեն աղաղակում են, նրանց ձայնը լսվում է մինչև Հասսա։ Դրա համար Մովաբի զինյալները գոռում են, նրա հոգին սարսռում է։


Դատաստան եկավ հարթավայրի վրա, Քոզոնի, Հասսայի և Մեփայաթի վրա,


Եսեբոնի աղաղակից մինչև Եղեաղե, մինչև Հասսա իրենց ձայնը բարձրացրին. Սեգովրից մինչև Որոնայիմ՝ եռամյա երինջի նման, որովհետև Նեմերիմի ջրերը ցամաքել են։


Ես նրանց առաջ բնաջնջեցի ամորհացուն, որի բարձրությունը եղևնիների բարձրության պես էր, և որը պինդ էր կաղնիների նման։ Եվ ես նրա վրայից վերացրի իր պտուղը, իսկ տակից՝ նրա արմատները։


Եդովմացիներն ասացին նրան. «Իմ երկրով չես անցնի, ապա թե ոչ, սրով կելնեմ քո դեմ»։


Այսպես Եդովմը մերժեց Իսրայելին ճանապարհ տալ իր սահմանից, և Իսրայելը հեռացավ նրանից։


Հորդանանի այս կողմում՝ Բեթփեգորի դիմացի հովտում, Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորի երկրում, որին Մովսեսն ու Իսրայելի որդիները հարվածեցին, երբ դուրս էին գալիս Եգիպտոսից։


Հասսան, Կադեմոթը, Մեփայաթը,


Բայց Սեհոնն Իսրայելին հավատ չընծայեց, որ նա անցներ իր սահմանով. և Սեհոնն իր ամբողջ ժողովրդին հավաքեց ու բանակ դրեց Հասսայի մեջ, և նա պատերազմեց Իսրայելի դեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ