Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 21:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Այնտեղից նրանք եկան Ջրհորը։ Սա այն ջրհորն է, որի մասին Տերն ասել էր Մովսեսին. «Հավաքի՛ր ժողովրդին, և ես նրանց խմելու ջուր կտամ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Եվ այնտեղից հասան Ջրհոր [𝕸 Բեեր]։ Դա այն ջրհորն է, որի մասին Տերն ասաց Մովսեսին. «Հավաքի՛ր ժողովրդին, որ ես նրանց խմելու ջուր տամ»։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 21:16
16 Խաչաձեւ Հղումներ  

«Ա՛ռ գավազանը, դու և քո եղբայր Ահարոնը հավաքե՛ք ժողովրդին և նրանց աչքերի առաջ ասացե՛ք ապառաժին, և նա կտա իր ջուրը։ Դու ապառաժից ջուր կհանես նրանց համար, կխմեցնես ժողովրդին ու անասուններին»։


Դուք ուրախությամբ ջուր պիտի հանեք փրկության աղբյուրներից


Հոգին ու հարսն ասում են. «Արի՛»։ Լսողը ևս ասում է. «Արի՛։ Թող գա, ով ծարավ է, և ով կամենում է, թող ձրի վերցնի կենաց ջուրը»։


Հրեշտակն ինձ ցույց տվեց կենաց ջրի գետը՝ փայլուն, ինչպես բյուրեղը, որ բխում էր Աստծու ու Գառան գահից։


Եվ ինձ ասաց. «Եղա՛վ. ես եմ Ալֆան և Օմեգան, Սկիզբն ու Վերջը։ Ես եմ ծարավածին ձրի տալու կենաց ջրի աղբյուրից։


Ինձ պիտի փառավորեն դաշտի գազանները, աղվեսներն ու ջայլամները, որովհետև ջուր պիտի հոսեցնեմ ամայի տեղերում, գետեր՝ անապատում՝ իմ ընտրյալ ժողովրդին խմեցնելու համար։


Եվ Հովաթամը փախավ, ազատվեց ու գնաց Բեիր և վախենալով իր եղբորից՝ Աբիմելեքից՝ բնակվեց այնտեղ։


Ահա այնտեղ՝ Քորեբի ժայռի վրա, կկանգնեմ քո առջև. դու կհարվածես ժայռին, դրանից ջուր դուրս կգա, և ժողովուրդը կխմի»։ Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի ծերերի առաջ։


Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ ջրի աղբյուր կդառնա, որ հավիտենական կյանքի համար կբխի»։


Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Եթե իմանայիր Աստծու պարգևը, և թե ո՛վ է նա, որ քեզ ասում է՝ "Ինձ խմելու ջո՛ւր տուր", ապա դո՛ւ նրանից կխնդրեիր, նա էլ քեզ կենդանի ջուր կտար»։


Նրանք քաղց չպիտի զգան ու չպիտի ծարավեն, խորշակն ու արևը չպիտի խփեն նրանց, որովհետև նրանց գթացողը նրանց պիտի առաջնորդի և նրանց պիտի տանի ջրի աղբյուրների մոտ։


Աստված բացեց Հագարի աչքերը, և նա մի ջրհոր տեսավ. գնաց, տիկը լցրեց ջրով ու խմեցրեց տղային։


Դեբոնգադից գնացին և բանակատեղի դրեցին Գելմոն-Դեբլաթեմում։


Աղաղակը պատել է Մովաբի շրջակա սահմանները, ողբը հասնում է մինչև Եգլայիմ, նրա ողբը՝ մինչև Բեերելիմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ